ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը հայտարարում է մրցույթ՝ գյուղատնտեսությամբ զբաղվողների համար։ Մրցույթով ընտրված լավագույն նախագծերին համաներդրմամբ կտրամադրվի աջակցություն տեխնիկա/սարքավորումների տեսքով (գյուղատնտեսական նշանակության մեքենաներ, սարքավորումներ, գործիքներ և այլն)՝ շահառուի կողմից կատարված ներդրման չափով, սակայն ոչ ավելին քան 20,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Օրինակ, եթե ծրագրի օգնությամբ շահառուն ցանկանում է ձեռք բերել պահածոների լցոնման և փաթեթավորման հոսքագիծ, որի արժեքը 7․6 մլն ՀՀԴ է, ապա շահառուն պետք է կատարի առնվազն 7․6 մլն ՀՀԴ-ին համարժեք ներդրում:
2024 թվականի մայիսից մեկնարկում է դրամաշնորհային ծրագրի նոր փուլը: Այս փուլով աջակցությունը նախատեսվում է առաջին անհրաժեշտության պարենային մշակաբույսեր (հացազգիներ, հատիկաընդեղեններ, արմատապտուղներ, պալարապտղավորներ, կաղամբազգիներ) արտադրողների և սննդի վերամշակողների (այդ թվում՝ պահեստներ, ալրաղացներ, զտման կայաններ, սառնարանային տնտեսություններ և այլն) համար։ Սույն փուլում, մրցույթով ընտրված լավագույն նախագծերին կրկին համաներդրմամբ նախատեսվում է աջակցություն՝ 30,000–ից մինչև 70,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ շահառուի կատարած ներդրումը պետք է կազմի ոչ պակաս քան տվյալ արժեքը։
Հայտերը պետք է լրացնել հայերեն լեզվով՝ էլեկտրոնային տարբերակով։ Ձեռագիր կամ թերի լրացված հայտադիմումները չեն ընդունվելու։
Նպատակը․
ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը համաներդրումների միջոցով խթանում է Հայաստանում գյուղատնտեսական տնտեսությունների գործունեության ընդլայնումն ու զարգացումը՝ նպաստելով ագրոբիզնեսների արտադրողականության բարձրացմանը։
Ո՞վքեր կարող են մասնակցել․
- Գյուղատնտեսությամբ զբաղվող Ձեռնարկատերերը, Ֆերմերները, ինչպես նաև գյուղատնտեսական կոոպերատիվները և նրանց անդամները,
- Ովքեր իրենց ագրոբիզնեսի զարգացման համար պատրաստ են կատարել ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի կողմից ակնկալվող օժանդակությանը համարժեք համաներդրում՝ սեփական միջոցներից (հիմնական միջոցների ձեռքբերում, շինարարություն/վերանորոգում, ֆինանսական ներդրում, և այլն)։
- Նրանք ովքեր ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում կամ ԱՄՆ ՄԶԳ-ի հովանավորությամբ գործող այլ ծրագրերից չեն ստացել որևէ աջակցություն։
- Նրանք, ում ներկայացրած ծրագիրը կբերի իրենց ագրոբիզնեսի արտադրողականության աճին։
- Նրանք, ում ներկայացրած ծրագիրը դրական ազդեցություն կունենա տվյալ համայնքի վրա, ինչպես նաև կստեղծի լրացուցիչ աշխատատեղեր։
- Նրանք, ովքեր ունեն գյուղատնտեսության տվյալ բնագավառում փորձ։
Ծրագրի կողմից աջակցությունը չի կիրառվում հետևյալ սարքավորումների/գործունեության դեպքում.
– Շինարարություն/վերանորոգում,
– Հողամասի/շենքի գնում/վարձույթ,
– Արևային մարտկոցների գնում,
– Անօդաչու թռչող սարքերի ձեռքբերում,
– Օգտագործված սարքավորումների ձեռքբերում,
– Եղանակի կարգավորման սարքավորումների ձեռքբերում,
– Շինարարական բաղադրիչ ներառող համակարգերի տեղադրում (օրինակ՝ կաթիլային ոռոգման համակարգի տեղադրում, հակակարկտային համակարգի տեղադրում և այլն)
– Գյուղատնտեսական պաշարների (հումք, ներառյալ պարարտանյութեր, սերմեր և այլն) գնումներ.
– Կենսաբանական ակտիվների (կենդանիների, ծառերի) գնումներ։
Մասնակցի կողմից համաֆինանսավորում կարող է դիտարկվել մասնակցի կողմից ձեռք բերված լրացուցիչ սարք/սարքավորումները, գյուղատնտեսական տեխնիկան, ինչպես նաև ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրով չաջակցվող վերը նշված կետերը՝ բացի Հողամասի/շենքի գնում/վարձույթ կետից։
Ինչպե՞ս դիմել մրցույթին․
1. Բեռնեք «Հայտադիմումի ձևը» (AGRI CAMP_Հայտադիմում_Անուն Ազգանուն.docx ֆայլը) և վերանվանեք այն Ձեր Անուն Ազգանունով։
Բեռնել՝ Հայտադիմումի ձևը
2. Լրացրեք «Հայտադիմումի ձևը» հայերեն լեզվով և ուղարկեք grants.agricamp@gmail.com էլ․հասցեին, նշելով նամակի թեման՝ «AGRI CAMP_Grants», որից հետո կստանաք էլեկտրոնային նամակ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրից։
3. Հայտը ներկայացնելուց 1 աշխատանքային օրվա ընթացքում ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրից պատասխան էլեկտրոնային նամակ չստանալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել (+374 91) 75 22 27 հեռախոսահամարով։
Լրացուցիչ հարցերի համար զանգահարել՝ (+374 91) 75 22 27 հեռախոսահամարով։