ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում սեպտեմբերի 15-ից 16-ը իրականացվելու է «Արդյունավետ գյուղատնտեսության վարում պարարտանյութերի և թունաքիմիկատների կիրառմամբ» թեմայով վերապատրաստում:

Դասընթացը նախատեսված է ակտիվ հողօգտագործող ֆերմերների և ձեռներեցների համար։

Վերապատրաստումը մասնակիցների համար ԱՆՎՃԱՐ է, որը ներառում է սննդի կազմակերպումն ու դասընթացների ծրագիրը։

Ուշադրություն՝ նախապատվություն տրվելու է նրանց, ովքեր պատրաստվում են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերին, ինչպես նաև նախկինում ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի կողմից կազմակերպված դասընթացներին չմասնակցած անձանց, բայց գրանցումը բաց է բոլորի համար։

Վերապատրաստումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ից 16-ը ICARE հիմնադրամում (ք․ Երևան, Տերյան 74 հասցեում)։