ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը USAID կողմից ֆինանսավորվող <<Ֆերմերից Ֆերմերին Հայաստան/ F2F>> ծրագրի հետ համագործակցությամբ իրականացնելու է «Բարձրարժեք մշակաբույսերի մշակություն» թեմայով 2-օրյա վերապատրաստում, որը վարելու է միջազգային փորձագետ Քեյթ Դիքսոնը (թարգմանությունն ապահովվելու է):
Դասընթացը նախատեսված է բաց գրունտի և ջերմատնային պայմաններում ոչ ավանդական՝ բարձրարժեք մշակաբույսերի մշակությամբ զբաղվողների համար: Վերապատրաստման նպատակն է զարգացնել ոլորտով զբաղվողների կարողությունները, հմտություններն ու նպաստել հետագա գործունեության բարելավմանը:
Դասընթացի ընթացում, բացի տեսական գիտելիքների տրամադրումից, կկազմակերպվեն նաև այց գործող ջերմատուն կամ բաց դաշտ, որտեղ փորձագետը մասնակիցներին կծանոթացնի մշակաբույսերի առանձնահատկություններին:
Վերապատրաստումը մասնակիցների համար ԱՆՎՃԱՐ է, որը ներառում է սննդի կազմակերպումն ու դասընթացների ծրագիրը։
Հայտերն ընդունվում են մինչև Նոյեմբերի 20, 2022թ.
Մասնակցության հայտ ներկայացնելու համար, խնդրում ենք լրացնել հետևյալ ձևը՝ Հայտը
Նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել թվով 4 դասընթաց՝ յուրաքանչյուր դասընթացում ներառելով 10-12 մասնակից:
Ընտրված մասնակիցներին վերապատրաստման օրերի և ժամերի մասին կտեղեկացնենք հեռախոսազանգի միջոցով: