Գնումների ղեկավարի օգնական

ICARE հիմնադրամը Նորարարական գյուղատնտեսության և ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ) ծրագրի շրջանակում փնտրում է գնումների ղեկավարի օգնականի։

Հաստիքի անվանումը` ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի գնումների ղեկավարի օգնական
Վայրը` ICARE հիմնադրամ
Պայմանագրի տեսակը` Քաղաքացիա-իրավական

Պայմանագրի ժամկետը՝ նախնական մեկ տարի (հնարավոր երկարացմամբ)

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Աջակցել Ծրագրի շրջանակում իրականացվող գնումների գործառնություններին՝ ICARE հիմնադրամի, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ գնումների քաղաքականությանը համապատասխան
  • ICARE հիմնադրամի գնումների քաղաքականության հիման վրա աջակցել գնվող սարք-սարքավորման տեխնիկական բնութագրերի մշակմանը, կազմանը, մրցույթների հայտարարմանը
  • Աջակցել գնումների ղեկավարին անհրաժեշտ սարքավորումների կամ ապրաքների ձեռքբերման համար տարբեր մատակարարներից համապատասխան գնհարցումների իրականացմանը
  • Աջակցել գնումների ղեկավարին գնումների գործընթացներին վերաբերվող փաստաթղթաշրջանառության կազմակերպմանը
  • Աջակցել գնումների ղեկավարին մրցույթների արձանագրությունների կազման ժամանակ
  • Կատարել պաշտոնից բխող այլ հանձարարություններ

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
– Բարձրագույն կրթություն
– Հայերենի բանավոր և գրավոր գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է
– Աշխատանքային փորձ համապատասխան կամ հարակից ոլորտներում (ադմինիստրատիվ, վարչական)
– Ուժեղ թիմային աշխատանքի և միջանձնային հմտություններ,

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հետաքրքրված և պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը՝ անգլերեն կամ հայերեն լեզվով info.agricamp@gmail.com էլ-հասցեին` թեմայի դաշտում նշելով “AGRI CAMP_Procurement Manager Assistant”։ Հարցերի համար կարող եք զանգահարել 093 38 81 68 հեռախոսահամարին:

Դիմելու վերջնաժամկետը՝ Մարտի 15, 2024թ.:

Menu
en_USEN