Դրամաշնորհների տրամադրման ղեկավար

ICARE հիմնադրամը Նորարարական գյուղատնտեսության վերապատրաստման և ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ) ծրագրի շրջանակում փնտրում է դրամաշնորհների ղեկավարի։

Հաստիքի անվանումը` ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դրամաշնորհների ղեկավար

Աշխատանքային վայրը` ICARE հիմնադրամ, ՀՀ, Կոտայքի մարզ, Պռոշյան համայնք, 5-րդ փողոց, 12-րդ նրբանցք, թիվ 1 շենք
Պայմանագրի տեսակը` Ծառայությունների մատուցման պայմանագիր՝ 18 ամիս ժամկետով

Աշխատանքային ժամերը` 09:00-18:00

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Համակարգել ծրագրի շրջանակում տրամադրվող դրամաշնորհների ամբողջ ընթացքը։
  • Իրականացնել մարզային այցելություններ ընտրված կամ շահառու դառնալու ներուժ ունեցող գյուղատնտեսական ձեռնարկություններ / գյուղացիական տնտեսություններ։
  • Ղեկավարել դրամաշնորհների ընդունման և գնահատման գործընթացները՝ դիտարկելով ստացված հայտադիմումների համապատասխանելիությունը ըստ՝ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի հայտադիմումների ընդունման և գնահատման ընթացակարգի։
  • Ներկայացնել դրամաշնորհների գնահատման հանձնաժողովին հնարավոր շահառուների ցանկը՝ գնահատում իրականացնելու համար, և աջակցել հանձնաժողովի նախագահին ամփոփել հանձնաժողովի արդյունքները։
  • Իրականացնել շահառուների համաֆինանսավորման հայտարարագրումը ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրին՝ համագործակցելով ծրագրի ֆինանսական և վարչական ղեկավարի հետ։
  • Անհրաժեշտության դեպքում, աջակցել գնումների ղեկավարին շահառուների կողմից հայտ ներկայացված գյուղտեխնիկայի կամ սարքավորման գնումների գործընթացում։
  • Կազմել շաբաթական հաշվետվություն՝ տրամադրելով իրականացված գործողությունների նկարագիրը։
  • Աջակցել ծրագրի ղեկավարին եռամսյակային հաշվետվությունների կազմմանը։
  • Աջակցել ծրագրի ղեկավարին և Մոնիթորինգի և գնահատման մասնագետին տարեկան աշխատանքային պլանի և մշտադիտարկման պլանի կազմման գործում։

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության ոլորտում։
  • Հայերենի և անգլերենի (բանավոր և գրավոր) գերազանց իմացություն
  • Առնվազն 3 տարվա նմանատիպ աշխատանքների փորձ, ԱՄՆ ՄԶԳ (USAID) ծրագրերում առկա փորձը կդիտարկվի առավելություն։
  • Համակարգչային ծրագրերի (Microsoft office) գերազանց իմացություն:
  • Անգլերեն և հայերեն հաշվետվությունների կազմման հմտություններ:
  • Ուժեղ թիմային աշխատանքի և միջանձնային հմտություններ։

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հետաքրքրված և պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը՝ անգլերեն կամ հայերեն լեզվով info.agricamp@gmail.com էլ-հասցեին` թեմայի դաշտում նշելով “AGRI CAMP_Grants Manager”։ Հարցերի համար կարող եք զանգահարել 093 38 81 68 հեռախոսահամարին:

Դիմելու վերջնաժամկետը՝ Հունիսի 3, 2024թ.:

Menu
en_USEN