ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում սիրով հրավիրում ենք գինեգործներին, այդ թվում նաև EVN գինու ակադեմիայի շրջանավարտ գինեգործներին, մասնակցելու «Երևանի Գինու Օրեր» 2023 փառատոնին:
Ծրագրի շրջանակում մասնակից գինեգործներին կտրամադրվի երկու միասնական տաղավար: Յուրաքանչյուր տաղավարի չափսերն են՝ 6մ x 3մ:
Փառատոնին միասնական տաղավարով մասնակցող ընկերությունները կարող են՝
- ներկայացնել նախընտրած գինիները,
- գինիներից բացի ներկայացնել այլ բրենդավորված նյութեր՝ թռուցիկներ, բուկլետներ և այլն:
Գինեգործների մասնակցության ծախսերը հոգում է ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը:
Փառատոնը տեղի է ունենալու 2023 թ. հունիսի 2-ից 4-ը:
Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. մարտի 27-ը ներառյալ: Մասնակցության հայտ ներկայացնելու համար, խնդրում ենք լրացնել հետևյալ ձևը՝ Հայտը։
Հայտադիմումի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 98 225787 հեռախոսահամարով։