ԱԳՐԻ ՔԵՄՓ թիմը, շարունակելով նորարարական գյուղատնտեսության բազմաբովանդակ դասընթացները՝ ուրախությամբ հայտարարում է ծրագրի շրջանակում նոյեմբերի 26-27–ը կազմակերպվող երկօրյա դասընթացների մեկնարկի մասին՝ «Նորարարական մոտեցումները թափոնների կառավարման մեջ» թեմայով։
Դասընթացը նախատեսված է ակտիվ ուսանողների համար, ովքեր նպատակ ունեն բարձրացնել գիտելիքների մակարդակը սննդի կորուստների և թափոնների առաջացման պատճառների, նորարար մոտեցումներով նվազեցման մեթոդների` սպառողական և վատնողական մոտեցումից անցում կատարելով թափոնների վերամշակման տեխնոլոգիաներին, ինչպես նաև դրանց միջազգային լավագույն գործելակերպի վերաբերյալ՝ տալով պրակտիկ հմտություններ, որոնք կարող են կիրառել իրենց և/կամ ընտանիքի ամդամների կողմից իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներում։
Դասընթացն ԱՆՎՃԱՐ է և կիրականացվի «Զապել Եսայան ագրոբիզես կենտրոնում» (ZYAC) (Պռոշյան համայնք, Կոտայքի մարզ): Երևանից մեկնումը նախատեսվում է ժամը 09։00-ին Տերյան 74 հասցեից և վերադարձ՝ 18։00-ին։ Տեղափոխությունը, սննդի և սուրճի ընդմիջումները կկազմակերպվի ծրագրի կողմից։
Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 23-ը։
Մասնակցության հայտ ներկայացնելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԸ։
Ուշադրություն՝ նախապատվություն տրվելու է նրանց, ովքեր հանդիսանում են.
ՀԱԱՀ ուսանող,
իրենք և/կամ իրենց ընտանիքի անդամները ներգրաված են գյուղատնտեսական գործունեության մեջ,
ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի կողմից նախկինում կազմակերպված դասընթացներին չմասնակցած անձանց
Հայտադիմումի հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել (+374 77) 23 08 07 (Արամ) հեռախոսահամարով։
Դասընթացը իրականացվում է USAID-ի կողմից ֆինանսավորվող և ICARE հիմնադրամի կողմից իրականացվող AGRI CAMP ծրագրի շրջանակում։