«Ջերմատների հիմնում և կառավարում» թեմայով դասընթաց

ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ

Եթե դուք ՀԱԱՀ դասախոս, ուսանող, շրջանավարտ, գյուղատնտեսական ոլորտի մասնագետ կամ ոլորտով հետաքրքրված երիտասարդ եք և ունեք ջերմատնային տնտեսությունների հանդեպ հետաքրքրվածություն, ապա ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը նորություն ունի ձեզ համար։

Ընդունում ենք «Ջերմատնային տնտեսությունների հիմնում և կառավարում» թեմայով դասընթացի մասնակցության հայտեր։

4 օր տևողությամբ դասընթացն անցկացվելու է ս.թ. սեպտեմբերի 14-ից 17-ը՝ ICARE հիմնադրամում: Հասցե՝ Երևան, Տերյան 74, 5-րդ հարկ։ Դասընթացն անվճար է և անցկացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում:

————————————————————————–

Ի՞նչ կստանաք, մասնակցելով դասընթացին.

Նախ կիմանանք, թե ինչպես են իրականացվում ջերմատան հիմանադրման աշխատանքները և ջերմատան միջավայրի կառավարումը:

Հետո կծանոթանանք գրունտային և հիդրոպոնիկ ջերմատների շահագործման հիմունքները:

Կուսումնասիրենք ջերմատնային մշակաբույսերի, մասնավորապես՝ լոլիկի, վարունգի և ելակի մշակության տեխնոլոգիաներին։

Կիմանանք ինչպես է իրականացվում բույսերի պաշտպանությունը ջերմատանը։

Իսկ վերջում կծանոթանանք ակվապոնիկ համակարգերին։

Նախապատվություն կտրվի գյուղատնտեսությամբ զբաղվողներին։ Դասընթացի օրակարգը կգտնեք այստեղ՝ https://bit.ly/3thk8Ru Հետաքրքրե՞ց:

Շտապե՛ք դիմել՝ https://forms.gle/gqPjP4P2kmAXY5xG7

Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 9-ը ներառյալ։

Հարցերի դեպքում գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ կապվեք info.agricamp@gmail.com և hasmik@icare.am էլ․ հասցեներիի միջոցով։

Menu
en_USEN