«Ինովացիոն ագրոտուիրիզմը Հայաստանում» թեմայով դասընթաց

📢 ԱԳՐԻ ՔԵՄՓ թիմը ուրախությամբ հայտարարում է  «Ինովացիոն ագրոտուրիզմը Հայաստանում» թեմայով դասընթացի մեկնարկի մասին։

⏩ Դասընթացի ժամանակ կխոսենք․

  • Տարբեր երկրների և անհատների ագրոտուրիզմում հաջողած փորձի ուսումնասիրության մասին
  • Ագրոտուրիզմում հյուրերի սպասարկման առանձնահատկութունների մասին
  • Գինու տուրիզմ մասին

❤️Դասընթացը վարելու է Սիրանուշ Փիլոյանը։

Դասընթացը մասնակիցների համար ԱՆՎՃԱՐ է։

🧐Դասընթացը տեղի կունենա մարտի 6-ին  նորաբաց ԱգրիՀԱԲ-ում, որը գտնվում է ICARE հիմնադրամին պատկանող «Զապել Եսայան ագրոբիզես կենտրոնում» (ZYAC) (Պռոշյան համայնք, Կոտայքի մարզ):

Երևանից մեկնումը նախատեսվում է ժամը 09։00-ին Տերյան 74 հասցեից և վերադարձ՝ 17։00-ին։

Տեղափոխությունը, սննդի և սուրճի ընդմիջումները կկազմակերպվի ծրագրի կողմից։

Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 28ը, մասնակցության հայտ ներկայացնելու համար, խնդրում ենք լրացնել հետևյալ ձևը՝ Հայտը։

Հայտադիմումի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374)  93 388168  հեռախոսահամարով։

 

Դասընթացը իրականացվում է USAID-ի կողմից ֆինանսավորվող և ICARE հիմնադրամի կողմից իրականացվող AGRI CAMP ծրագրի շրջանակում։ 

 

Menu
en_USEN