ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում ապրիլի 18-ից 19-ը Գյումրիում կիրականացվի «Նորարարական գյուղատնտեսություն» թեմայով երկօրյա վերապատրաստում:
Վերապատրաստումը նախատեսված է գյուղատնտեսական գործունեությամբ, այդ թվում այգեգործությամբ և հատապտուղների մշակությամբ զբաղվողների համար: Վերապատրաստման ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝
- այգու մշակություն՝ տնկման, ոռոգման, էտի և այլ գործառույթներ,
- հատապտուղների (ելակ, ազնվամորի) մշակություն՝ տնկման, ոռոգման, էտի, բերքահավաքի գործառույթներ ։
Վերապատրաստման նպատակն է բարձրացնել տվյալ ոլորտում գյուղանտնտեսությամբ զբաղվողների գիտելիքների մակարդակը, ներկայացնելով գործնական հմտություններ, որոնք կնպաստեն մասնակիցների գործունեությանը։
Վերապատրաստումը մասնակիցների համար ԱՆՎՃԱՐ է, որը ներառում է նաև սննդի կազմակերպումը։
Դասընթացի ավարտին կտրամադրվի հավաստագիր։
Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 14-ը ներառյալ: Մասնակցության հայտ ներկայացնելու համար, խնդրում ենք լրացնել հետևյալ ձևը՝ https://forms.gle/xi2NCFVETLeLhjHv5
Հայտադիմումի հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել 093 388168 հեռախոսահամարով։