Ընդհանուր նկարագիր
ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը հայտարարում է AgriThon գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ:
AgriThon մրցույթի նպատակն է ստարտափ գաղափարների միջոցով նորարարական լուծումներ առաջարկել գյուղատնտեսական ոլորտում առկա խնդիրները/ մարտահրավերները լուծելու համար։ AgriThon-ը նախասաղմնային, սաղմնային և զարգացման փուլում գտնվող ստարտափ գաղափարների մրցույթ է։
Մրցույթին կարող են դիմել Հայաստանում բնակվող քաղաքացիներ/թիմեր, ովքեր
- ունեն ՀՀ-ում գործող կամ սկսնակ գաղափար, որը ուղղված է նորարարական լուծումներով գյուղատնտեսական ոլորտի մարտահրավերը լուծելուն,
- 18 և բարձր տարիքի են,
- պատրաստ են մասնակցելու ինկուբացիայի փուլերին և աշխատելու մենթորների հետ,
- պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված ժամկետներում։
Առավելությունը տրվելու է կանանց ղեկավարած թիմերին/ կազմակերպություններին։
AgriThon մրցույթի ժամանակացույցը, ըստ փուլերի
- Հայտերի ընդունում – մինչև 30 հունվար 2022
- Ինկուբացիա 1-ին փուլ – փետրվար-մարտ 2022
- Ինկուբացիա 2-րդ փուլ – ապրիլ-մայիս 2022
- Գաղափարների ներկայացում/մրցանակների հանձնում – մայիս 2022
AgriThon-ը հարթակ է նորարարական ստարտափերի հիմնման և/կամ զարգացման համար, այն համախմբում է ոլորտի պատասխանատուներին, այդ թվում ՝ գյուղատնտեսության ոլորտի փորձագետների, կին ձեռներեցների, տեխնոլոգիական լուծումներ մշակողների, ինժեներների և այլ գործընկերների, ովքեր համատեղ կարող են առաջարկել նորարարական լուծումներ գյուղատնտեսական ոլորտի զարգացման համար։ AgriThon-ը ընտրված թիմերին ապահովվելու է անհրաժեշտ բիզնես և տեխնոլոգիական գիտելիքներով, ստեղծելու է կապեր, որոնք անհրաժեշտ են բիզնեսի զարգացման և ստարտափ հիմնելու և/կամ գործող ստարտափի գործունեության շրջանակն ընդլայնելու համար։ AgriThon մրցույթի մրցանակային ֆոնդը 30,000 դոլլար է, որը բաշխվելու է երեք ստարտափերի մեջ։
Ինչպե՞ս դիմել մրցույթին
Քայլ 1. Ծանոթացեք ծրագրի մանրամասներին
Քայլ 2.
- Լրացրեք «Հայտադիմումի ձևը» հայերեն լեզվով և մինչև 2022 թվականի հունվարի 30-ը, ուղարկեք հետևյալ էլ.փոստի հասցեով՝ agrithon.agricamp@gmail.com թեմա (subject, тема) բաժնում գրելով AgriThon_մրցույթի_հայտադիմում, որից հետո կստանաք էլեկտրոնային նամակ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի AgriThon մրցույթից։
- Եթե ունեք նախագիծ և/կամ պրոտոտիպ, խնդրում ենք ուղարկել այն հայտադիմումի հետ։
Բեռնել՝
Քայլ 3. Հայտը ներկայացնելուց 2 աշխատանքային օրվա ընթացքում AgriThon մրցույթից պատասխան էլեկտրոնային նամակ չստանալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել (+374 94) 48 87 85 հեռախոսահամարով։
Հայտադիմումի հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել (+374 94) 48 87 85 հեռախոսահամարով կամ գրելով agrithon.agricamp@gmail.com էլ․ հասցեին 2022 թվականի հունվարի 10-ից։
AgriThon մրցույթը իրականացնում է ICARE հիմնադրամը AGRI CAMP ծրագրի շրջանակում։ AGRI CAMP-ը ֆինանսավորվում է USAID-ի կողմից։
Լրացուցիչ տեղեկատվություն!
Հայտերը գնահատվելու են ստորև ներկայացված չափորոշիչներով
N | Ցուցանիշ | Կշիռ, % |
1 | Նորարական լուծումներ | 25 |
2 | Տեխնոլոգիական լուծումներ | 10 |
3 | Ազդեցությունը գյուղատնտեսության արտադրողականության վրա | 15 |
4 | Գյուղատնտեսական մարտահրավերների լուծում | 15 |
5 | Բիզնես մոդելի կայունություն/ իրագործելիություն | 20 |
6 | Թիմի տեխնիկական և մասնագիտական կարողություններ | 10 |
7 | Ներկայացման և ժամանակի կառավարման հմտություններ | 5 |
Ընդ․ միավոր | 100 |
Լրացուցից գործոն, որը հաշվի է առնվելու
- Կանանց ներգրավվածություն / կին թիմի ղեկավարի առկայություն
18 Comments.
Իսկ հայտադիմում որտեղ լրացնենք
Հարգելի Գոռ
Շնորհակալություն հետաքրքրության համար։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Դիմում հայտի ձևը, որը կարող եք բեռնել կայքէջից։
Բարև ձեզ,ինչպե՞ս կարող եմ ներբեռնել հայտադիմումի ձևը
Հարգելի Նաիրա
Շնորհակալություն հետաքրքրության համար։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Դիմում հայտի ձևը, որը կարող եք բեռնել կայքէջից։
Բարև Ձեզ ինչպես կարող եմ լրացնել հայտը
Հարգելի Սևադա,
Շնորհակալություն հետաքրքրության համար։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Դիմում հայտի ձևը, որը կարող եք բեռնել կայքէջից։
Բարև Ձեզ։
Շնորհակալություն նման ծրագրերի համար։
Ես պլանավորում եմ ապրիլ ամսից սկսել արցախյան ժենգյալով հացի արտադրություն` Վանաձորում։ Կուզենայի կանաչեղենի ջերմոցներ ունեցողների հետ համագործակցել։
Հարգելի Ռուզաննա,
Շնորհակալ ենք մեկնաբանության և ծրագրով հետաքրքրվելու համար: Սիրով կսպասենք Ձեր հայտադիմումին մինչև հունվարի 30-ը : Ծրագրերի գաղափարների գնահատումը իրականացվում է անկախ գնահատող հանձնաժողովի կողմից: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Դիմում հայտի ձևը, որը կարող եք բեռնել կայքէջից։
Gyuxatntesutyun
Հարգելի Կարապետ,
Շնորհակալ ենք մեկնաբանության և ծրագրով հետաքրքրվելու համար: Սիրով կսպասենք Ձեր հայտադիմումին մինչև հունվարի 30-ը : Ծրագրերի գաղափարների գնահատումը իրականացվում է անկախ գնահատող հանձնաժողովի կողմից: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Դիմում հայտի ձևը, որը կարող եք բեռնել կայքէջից։
Բարև ձեզ, Դիմում հայտի ձևը չեմ կարողանում գտնել։ Խնդրում եմ օգնեք։ Շնորհակալ եմ։
Հարգելի Աննա
Շնորհակալություն հետաքրքրության համար։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Դիմում հայտի ձևը, որը կարող եք բեռնել կայքէջից։
Բարև ձեզ։
Ներեցեք, ներկա պահին գործող ծրագիր ունեք? Նախապես շնորհակալություն։
Ափսոս ժամանակին չեմ իմացել
Հարգելի Հայկ,
Շնորհակալ ենք մեկնաբանության և ծրագրով հետաքրքրվելու համար:Հայտարարությունը դեռ ակտիվ է։Սիրով կսպասենք Ձեր հայտադիմումին մինչև հունվարի 30-ը :
Բարի օր։
Խնդրում եմ ուղարկել դիմում հայտի հղումը։
Շնորհակալություն
Հարգելի Լիանա
Շնորհակալություն հետաքրքրության համար։
Դիմում հայտի ձևը կարող եք բեռնել կայքէջից։
Ափսոս ուշ եմ արձագանքում Ձեր ծրագրին մասնակցելու համար,ունեմ մի շարք նորարարական հետաքրքիր ծրագրեր,երևի արդեն ուշ է ժամկետի առումով դիմելու համար՞
Հարգելի Վարդան
Շնորհակալություն հետաքրքրության համար։
Հայտադիմումների ընդունման փուլը ավարտվել է: Հետևեք AGRI CAMP-ի ֆեյսբուքյան և կայք էջերին նորություններին ծանոթանալու համար: