Սեպտեմբեր 14-17, 2021
Հայաստանում ջերմատներին առնչվող դասընթացների պահանջարկը մեծ է։
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը սեպտեմբերի 14-17-ը ICARE հիմնադրամի գրասենյակում անցկացրեց «ՋԵՐՄԱՏՆԵՐԻ ՀԻՄՆՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» դասընթաց՝ ՀԱԱՀ դասախոսների, ուսանողների, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված երիտասարդների համար։
Դասընթացի չորս օրերի ընթացքում մասնակիցները տեղեկացան ջերմատների հիմնման և կառավարման հիմնական սկզբունքներին, ուսումնասիրեցին լոլիկի, վարունգի և ելակի մշակության տեխնոլոգիաները, ինչպես նաև բույսերի պաշտպանությունը ջերմատնային պայմաններում։ Մասնակիցները ծանոթացան նաև հիդրոպոնիկ, գրունտային և ակվապոնիկ ջերմատների շահագործման հիմունքներին և այց կատարեցին հիդրոպոնիկ ջերմատուն, որտեղ ինտերակտիվ հարց ու պատասխան ունեցան դասախոսների հետ։
AGRI CAMP ծրագրի թիմը շնորհակալություն է հայտնում Արամ Ասատրյանին, Գրիգոր Ջանոյանին, Հարություն Սահակյանին, Նաիրա Գասպարյանին ինչպես նաև Ռուզաննա Իսպիրյանին, ովքեր դասընթացի շրջանակում կիսեցին իրենց փորձը մասնակիցների հետ։
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։
AGRI CAMP ծրագիրը, որի շրջանակում անցկացվեց այս դասընթացը, իրականացվում է ICARE-Armenia-ի կողմից` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ: