Գյուղատնտեսության արտադրողականության բարձրացման նոր և նորարարական լուծումների կարիքների գնահատման ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

Հունիսի 24, 2021թ․

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ ICARE հիմնադրամի կողմից իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում այսօր տեղի ունեցավ Գյուղատնտեսության արտադրողականության բարձրացման նոր և նորարարական լուծումների կարիքների գնահատման արդյունքների վավերացման աշխատաժողով։ Ուսումնասիրության նպատակն է․ 1) Վերհանել գյուղատնտեսության ոլորտի հիմնախնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև ոլորտում ներգրավված կին ագրոձեռներեցների կարիքները; 2)Առաջարկել նորարարական լուծումներ և տեխնոլոգիաներ; 3)Խթանել գյուղատնտեսական արտադրողականության աճը։ Աշխատաժողովին մասնակցեցին ներկայացուցիչներ՝ ՀՀ կառավարությունից, ԱՄՆ ՄԶԳ-ից, միջազգային և տեղական կազմակերպություններից, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի փորձագետներ, կին ագրոձեռներեցներ։
«Ճշգրիտ գյուղատնտնեսության զարգացման համար շատ կարևոր են նման ուսումնասիրությունները», - իր խոսքում ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, նշելով, որ, թեև մեր երկրում ՏՏ և գյուղատնտեսության ոլորտներում առաջընթաց է նկատվում, սակայն մենք կարիք ունենք այդ երկու ոլորտների «սիներգիկ» զարգացման։ ICARE-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը, ողջունելով մասնակիցներին, շեշտեց գյուղատնտեսական նորարարություններին կանանց հասանելիության բարձրացման կարևորությունը։ ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի ղեկավար Լուսինե Թադևոսյանը ծանոթացրեց ծրագրի նպատակներին և ակնկալվող արդյունքներին։ Ծրագրի փորձագետ՝ Հասմիկ Ալթունյանը ներկայացրեց ս․թ․ փետրվարից հունիս ամիսներին անցկացված Կարիքների գնահատման աշխատանքների արդյունքները։
Աշխատաժողովն անցկացվեց ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի Ենթանպատակ 4-ի ներքո, որի իրագործմամբ ծրագիրը ձգտում է․ նպաստել առկա տնտեսական գենդերային բացի վերացմանը՝ բարձրացնելով գյուղատնտեսական նորարարական լուծումների և տեխնոլոգիաների հասանելիությունը, ինչը կնպաստի Հայաստանում գյուղատնտեսության բնագավառում արտադրողականության բարելավմանը և տնտեսության զարգացմանը։ Կանանց ներգրավումը կխթանի նորարարություններն ու կընդլայնի տեխնոլոգիական լուծումների տարածումը՝ ապահովելով գյուղատնտեսության կայուն առաջընթաց:

Ընտրացանկ
hyARM