«Աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) և դրոնների կիրառությունը գյուղատնտեսության մեջ» թեմայով դասընթաց

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում հունիսի 21-23-ը իրականացվելու է «Աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) և դրոնների կիրառությունը գյուղատնտեսության մեջ» թեմայով դասընթաց:

Դասընթացը նախատեսված է ՀԱԱՀ դասախոսների, աշխատակազմի, ուսանողների, ինչպես նաև գյուղատնտեսությամբ հետաքրքրված երիտասարդների համար։

Ուշադրություն՝ նախապատվություն տրվելու է գյուղատնտեսությամբ զբաղվողներին, ՀԱԱՀ ուսանողներին/դասախոսներին/աշխատակազմին, ինչպես նաև նախկինում ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի կողմից կազմակերպված դասընթացներին չմասնակցած անձանց, բայց գրանցումը բաց է բոլորի համար։

Դասընթացը վարելու են Ստեփան Խաչատրյանը և Միհրան Սահակյանը։

Դասընթացավարները ունեն երկար տարիների փորձ իրենց բնագավառում։

Դասընթացը տեղի կունենա հունիսի 21-ից 22-ը ICARE հիմնադրամում, հունիսի 23-ին Պռոշյան համայնքում (ICARE հիմնադրամից Պռոշյան համայնք տեղափոխությունը կկազմակերպվի ծրագրի կողմից)։

Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 16-ը ներառյալ։ Հայտ ներկայացնելու համար, խնդրում ենք լրացնել հետևյալ ձևը՝ https://docs.google.com/…/1FAIpQLSeXcJn6AG6…/viewform…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed

Ընտրացանկ
hyARM