«Բարձրարժեք մշակաբույսերի մշակություն» թեմայով վերապատրաստում

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը  USAID կողմից ֆինանսավորվող <<Ֆերմերից Ֆերմերին Հայաստան/ F2F>> ծրագրի հետ համագործակցությամբ իրականացնելու է «Բարձրարժեք մշակաբույսերի մշակություն» թեմայով  2-օրյա վերապատրաստում, որը վարելու է միջազգային փորձագետ Քեյթ Դիքսոնը (թարգմանությունն ապահովվելու է):

💚 Դասընթացը նախատեսված է բաց գրունտի և ջերմատնային պայմաններում ոչ ավանդական՝ բարձրարժեք մշակաբույսերի մշակությամբ զբաղվողների համար: Վերապատրաստման նպատակն է զարգացնել ոլորտով զբաղվողների կարողությունները, հմտություններն ու  նպաստել հետագա գործունեության  բարելավմանը:

Դասընթացի ընթացում, բացի տեսական գիտելիքների տրամադրումից, կկազմակերպվեն նաև այց գործող ջերմատուն կամ բաց դաշտ, որտեղ փորձագետը մասնակիցներին կծանոթացնի մշակաբույսերի առանձնահատկություններին:

Վերապատրաստումը մասնակիցների համար ԱՆՎՃԱՐ է, որը ներառում է սննդի կազմակերպումն ու դասընթացների ծրագիրը։

🧐  Հայտերն ընդունվում են մինչև Նոյեմբերի 20, 2022թ.

Մասնակցության հայտ ներկայացնելու համար, խնդրում ենք լրացնել հետևյալ ձևը՝ Հայտը

Նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել թվով 4 դասընթաց՝ յուրաքանչյուր դասընթացում ներառելով 10-12 մասնակից:

Ընտրված մասնակիցներին վերապատրաստման օրերի և ժամերի մասին կտեղեկացնենք հեռախոսազանգի միջոցով:

Ընտրացանկ
hyARM