<ԻՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԸ>

Դասընթաց՝ գյուղատնտեսական կոոպերատիվների համար

Սեպտեմբեր 17-21, 2021թ․

Արագածոտն մարզ, Բյուրական

 

Սեպտեմբերի 17-ին Բյուրականում մեկնարկեց ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դասընթացների ևս մեկ շարք՝ այս անգամ գյուղատնտնեսական կոոպերատիվների ներգրավվածությամբ: Հինգ օր տևողությամբ դասընթացին մասնակցեցին Արագածոտնի մարզի չրագործությամբ զբաղվող կոոպերատիվների անդամները: Մասնակիցներին իր տանիքի տակ հյուրընկալել էր «Բյուր-Ակն» գյուղատնտեսական կոոպերատիվը, որը մարզում հայտնի է որպես Chir's House / Չրի Տուն:

Դասընթացի օրակարգերը բավականին հագեցած էին՝ շնորհիվ դասընթացը վարող հմուտ փորձագետների: Առաջին օրը փորձագետ Լեւոն Մովսիսյան ներկայացրեց կոոպերատիվի բուն գաղափարը, սկզբունքները, արժեքներն ու առավելությունները, ինչպես նաեւ անդամ բաժնետերերի առավելությունները:

Օրվա երկրորդ մասի ընթացքում խոսվեց կոոպերատիվների կարիքները բավարարելու և որակյալ ծառայություններ մատուցելու գործում գիտելիքներ և հմտություններ ունենալու կարևորության մասին: Քննարկվեց նաև կոոպերատիվների կառավարման և անդամների մասնակցության հարցը՝ մասնակիցների ներգրավվածությունն իրենց համապատասխան կոոպերատիվների գործունեության մեջ խթանելու նպատակով:

Հատկանշական է, որ Լևոն Մովսիսյանը ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շահառուների հետ իր փորձն ու գիտելիքները մատուցեց կամավորական սկզբունքով։

Հաջորդ երկու օրերի ընթացքում փորձագետներ Լևոն Մովսիսյանն ու Անահիտ Նավասրդյանը մասնակիցներին ծանոթացրեցին կոոպերատիվներում մարքեթինգային ծառայություններին, ֆինանսական կառավարմանը, հաշվապահության և հարկման նրբություններին, բիզնես պլանավորմանը, ֆինանսական հոսքերի կանխատեսմանը և կոոպերատիվի ֆինանսական հաշվետվության կազմմանը

Դասընթացի 4-րդ օրը նվիրված էր բրենդինգ և մարքեթինգ թեմաներին։ Բրենդինգի և մարքեթինգի փորձագետ Էլվինա Ասատրյանն իր միջազգային փորձը կիսեց դասընթացի մասնակիցների հետ։ Փորձագետը նաև ներկայացրեց միջազգային չրագործությամբ զբաղվող կոոպերատիվների բրենդինգի և մարքեթինգի նրբությունները՝ մարքեթինգային նորարական միտումներին ծանոթացնելու նպատակով։ Ինտերակտիվ խաղի միջոցոցով, փորձագետը ներկայացրեց նաև ապրանքանիշ ստեղծելու տարբեր հետաքրիր ռազմավարություններ։

Օրվա վերջին հատվածը վարեց մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագետ Դավիթ Թումասյանը: Փորձագետը մասնակիցներին ներկայացրեց Մարդու թրաֆիքինգի հասկացությունն ու բնութագիրը, մարդու թրաֆիքինգն աշխարհում և Հայաստանում։

Հատկապես աշխույժ մթնոլորտ էր տիրում «Իմ գյուղատնտեսական կոոպերատիվը» 5-օրյա դասընթացի եզրափակիչ օրը՝ սեպտեմբերի 21-ին։ Այդ օրը ԱԳՐԻ ՔԵՄՓ թիմի համար ոչ միայն աշխատանքային էր, այլև հաճելի ու ոգեշնչող: Մեր թիմը, Արագածոտնի մարզի չրագոգործությամբ զբաղվող կոոպերատիվների հետ միասին, մասնակցեց “Հաղորդակցության հմտություններ եւ հանրային խոսք” դասընթացին, որը վարում էր փորձագետ Լիլիթ Ասատրյանը: Պակաս աշխույժ չէր նաև ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի բաղադրիչի համակարգող Շահեն Միրաքյանի կողմից ներկայացված հատվածը՝ առաջիկա գրանտների տրամադրման մրցույթի վերաբերյալ:

Դասընթացի մասնակիցները պատրաստակամ են վերապատրաստման միջոցով ձեռք բերված նոր գիտելիքներն ու հմտությունները կիրառել օր առաջ` իրենց գյուղատնտեսական կոոպերատիվների ծառայությունները բարելավելու նպատակով: Մաղթում ենք նրանց հաջողություն և ակնկալում հետագա բեղմնավոր համագործակցություն AGRI CAMP ծրագրի հետ:

Ընտրացանկ
hyARM