«Ինտենսիվ այգու մշակության առանձնահատկություններ» թեմայով վերապատրաստումներ

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում ապրիլի 15-16-ին Մեղրի քաղաքում և ապրիլի 17-18-ին Ագարակ քաղաքում  իրականացվելու են «Ինտենսիվ այգու մշակության առանձնահատկություններ» թեմայով վերապատրաստումներ:

Վերապատրաստումները նախատեսված են գյուղատնտեսական գործունեությամբ, այդ թվում այգեգործությամբ զբաղվողների համար: Վերապատրաստումների ընթացքում կներկայացվի այգու մաշակության՝ տնկման, ոռոգման, էտի և այլ գործառույթների մասին։ Ինչպես նաև մասնակիցները կծանոթանան ինտենսիվ այգու մշակության առանձնահատկություններին։ Վերապատրաստման նպատակն է բարձրացնել տվյալ ոլորտում գյուղանտնտեսությամբ զբաղվողների գիտելիքների մակարդակը և ներկայացնելով գործնական հմտություններ, որոնք կնպաստեն մասնակիցների հետագա գործունեությանը։

Վերապատրաստումը մասնակիցների համար ԱՆՎՃԱՐ է, որը ներառում է նաև սննդի կազմակերպումը։

Դասընթացի ավարտին կտրամադրվի հավաստագիր։

Ապրիլի 15-16-ին վերապատրաստումը տեղի կունենա Մեղրի քաղաքի Գեղագիտական կենտրոնում, իսկ ապրիլի 17-18-ին վերապատրաստումը Ագարակ քաղաքի Մարզամշակությանին կենտրոնում։

Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 14-ը ներառյալ: Մասնակցության հայտ ներկայացնելու համար, խնդրում ենք լրացնել հետևյալ ձևը՝  Հայտը։

Հայտադիմումի հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել 077230807 հեռախոսահամարով։

Ընտրացանկ
hyARM