«Նորարարական մոտեցումները թափոնների կառավարման մեջ» թեմայով դասընթաց

ԱԳՐԻ ՔԵՄՓ թիմը, շարունակելով նորարարական գյուղատնտեսության բազմաբովանդակ դասընթացները՝ ուրախությամբ հայտարարում է ծրագրի շրջանակում նոյեմբերի 26-27ը կազմակերպվող երկօրյա դասընթացների մեկնարկի մասին՝ ԿՆորարարական մոտեցումները թափոնների կառավարման մեջ» թեմայով։ 

Դասընթացը նախատեսված է ակտիվ ուսանողների համար, ովքեր նպատակ ունեն բարձրացնել գիտելիքների մակարդակը սննդի կորուստների և թափոնների առաջացման պատճառների, նորարար մոտեցումներով նվազեցման մեթոդների` սպառողական և վատնողական մոտեցումից  անցում կատարելով թափոնների վերամշակման տեխնոլոգիաներին, ինչպես նաև դրանց միջազգային լավագույն գործելակերպի վերաբերյալ՝ տալով պրակտիկ հմտություններ, որոնք կարող են կիրառել իրենց և/կամ ընտանիքի ամդամների կողմից իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներում։

Դասընթացն ԱՆՎՃԱՐ է և կիրականացվի «Զապել Եսայան ագրոբիզես կենտրոնում» (ZYAC) (Պռոշյան համայնք, Կոտայքի մարզ): Երևանից մեկնումը նախատեսվում է ժամը 09։00-ին Տերյան 74 հասցեից և վերադարձ՝ 18։00-ին։ Տեղափոխությունը, սննդի և սուրճի ընդմիջումները կկազմակերպվի ծրագրի կողմից։

Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 23-ը։

Մասնակցության հայտ ներկայացնելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԸ։

 

Ուշադրություն՝ նախապատվություն տրվելու է նրանց, ովքեր հանդիսանում են.

ՀԱԱՀ ուսանող,

իրենք և/կամ իրենց ընտանիքի անդամները ներգրաված են գյուղատնտեսական գործունեության մեջ,

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի կողմից նախկինում կազմակերպված դասընթացներին չմասնակցած անձանց

Հայտադիմումի հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել (+374 77) 23 08 07 (Արամ) հեռախոսահամարով։

 

Դասընթացը իրականացվում է USAID-ի կողմից ֆինանսավորվող և ICARE հիմնադրամի կողմից իրականացվող AGRI CAMP ծրագրի շրջանակում։ 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed

Ընտրացանկ
hyARM