«ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՀԻՄՆՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»

2-օրյա դասընթաց` ՓՄՁ-ների, ֆերմերների հարմար

Հոկտեմբեր, 30-31, 2021

Մեր նորաբաց Ագրոճամբարը ս.թ. հոկտեմբերի 30-ին և 31- ին ընդունեց իր առաջին մասնակիցներին «ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ․
ՀԻՄՆՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» թեմայով երկօրյա դասընթացի շուրջ` գյուղատնտեսական համագործակցության ամրապնդման և բիզնեսի զարգացման շրջանակում։
Առաջին օրվա ընթացքում մասնակիցներն ընդլայնեցին իրենց գիտելիքներն ու հմտությունները ջերմատնային կառուցվածքի տեսակների և կառավարման համակարգերի վերաբերյալ, ինչպես նաև ծանոթացան ակվապոնիկայի, գրունտային
և հիդրոպոնիկ ջերմատների հիմունքներին: Դասընթացի երկրորդ օրվա ընթացքում նրանց ներկայացվեցին ջերմատնային միջավայրում լոլիկի, վարունգի, ելակի աճեցման նրբությունները, ինչպես նաև բույսերի պաշտպանության հիմունքները։
ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը, որի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ գործակցությամբ արդեն երկրորդանգամ է անցկացվում այս դասընթացը, իրականացվում է ICARE հիմնադրամի կողմից` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ: Կոոպերատիվների անդամների, ՓՄՁ-ների, ֆերմերների գիտելիքների ու հմտությունների հզորացման միջոցով ԱԳՐԻ ՔԵՄՓ-ը ձգտում է նպաստել ՀՀ կառավարության տնտեսական խթանման ծրագրերի հաջող իրագործմանը՝
Հայաստանում COVID-19-ի ընթացքում և դրանից հետո տնտեսության վերականգնման նպատակով:
ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի թիմը շնորհակալություն է հայտնում Հարություն Սահակյանին, Գրիգոր Ջանոյանին, Նաիրա Գասպարյանին, Արամ Ասատրյանին և Մարգարիտ Տիգրանյանին մասնակիցների հետ իրենց փորձն ու գիտելիքները պատրաստակամորեն կիսելու համար։
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր: Այժմ նրանք պատրաստ են դիմել պետական աջակցության ծրագրերին՝ իրենց բիզնեսներն ընդլայնելու նպատակով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed

Ընտրացանկ
hyARM