ԱԳՐԻՀԱԲ-ի մասին

AgriHUB-ը ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի միջոցով ստեղծվող ստեղծագործական հարթակ և արտադրամաս է՝ գյուղատնտեսական և ագրոտեխնոլոգիական արդի գաղափարների, արտադրական նախատիպերի, ինչպես նաև պատրաստի արտադրանքի ու ծառայությունների ստեղծման, զարգացման ու առաջխաղաղացման համար: AgriHUB- ը ծառայելու է Հայաստանի ուսանողների, երիտասարդ մասնագետների և գյուղատնտեսական ձեռնարկատերերի նորարարական ներուժի բացահայտմանը: Այս հարթակը կօգնի նաև խթանել կանանց ներգրավվածությունն ու առաջնորդությունը ագրոտեխնիկական հետազոտություններում, նորարարություններում և ձեռներեցության ոլորտում:

Բացի այդ՝

AgriHUB-ը կծառայի որպես գործնական դասընթացների և ներառական ուսուցման կենտրոն՝ Հայաստանի բոլոր այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են ոչ միայն սովորել և փորձարկել արդի գյուղատնտեսական տեխնոլոգիաները, այլև ստեղծել ու խթանել սիներգիկ կապեր՝ ագրոբիզնեսի, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առողջ ապրելակերպի և այլ ոլորտների միջև:

Ավելին՝

Մեր նպատակն է AgriHUB-ը վերածել գյուղատնտեսական ձեռներեցության և ուսուցման լայնածավալ ցանցի՝ Հայաստանի բոլոր երիտասարդ մասնագետների, ինչպես նաև գյուղատնտեսական և ակադեմիական ոլորտի այլ շահագրգիռ կողմերի համար: AgriHUB հարթակ/արվեստանոցը տեղակայվելու է Երևանի մերձակայքում գտնվող Պռոշյան համայնքում՝ ICARE հիմնադրամին պատկանող շենքերում և հարակից գյուղատնտեսական հողամասում:

Ընտրացանկ
hyARM