Խթանել գյուղատնտեսական նորարարությունների ոլորտում կանանց ներգրավումը՝ գյուղատնտեսության կայուն առաջընթաց ապահովելու նպատակով։
Կին ֆերմերների և ագրոձեռներեցների կարողությունների զարգացում
Ելնելով գյուղատնտեսության ոլորտում նորագույն ու նորարարական լուծումների վերաբերյալ կարիքների գնահատման արդյունքներից` ծրագիրը կմշակի արտադրողականության արդյունավետությանը և գյուղատնտեսական նորարարություններին կանանց հասանելիությանը նպաստող վերապատրաստման մի շարք մոդուլներ: Այդ մոդուլներով կանցկացվեն դասընթացներ՝ ագրոձեռներեց կանանց, կին ֆերմերների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համար:
«Ագրիթոնների» կազմակերպում՝ նորարարական արտադրանք և ծառայություններ գեներացնելու ու մասշտաբավորելու համար.
Ագրիթոնները կօգնեն ﬕավորել գյուղատնտեսության մասնագետներին, կին ագրոձեռներեցներին, ծրագրավորողներին, ինժեներներին և այլ մասնագետների՝
գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության և պահանջարկի խթանման և նոր
լուծուﬓերի հայտնաբերման նպատակով: Ստեղծագործ և խթանող մթնոլորտ ապահովող այս մրցույթ/հարթակը հնարավորություն կտա Հայաստանի տարբեր վայրերից ժամանած և կին ղեկավար ունեցող թիﬔրին, ինչպես նաև այն թիﬔրին, որոնց գաղափարներն
ուղղված են կանանց պատկանող ընկերությունների հզորացմանը՝ փորձառու ﬔնթորների
և փորձագետների առաջնորդությամբ կատարելագործել իրենց գաղափարները արտադրանքը կամ ծառայությունը: Եզրափակիչ ﬕջոցառման ընթացքում առավել
նորարարական, ստեղծագործական, արդյունավետ և կայուն թիﬔրը կարժանանան դրամաշնորհների՝ իրենց բիզնես գաղափարները կյանքի կոչելու համար։
Հետազոտությունների ﬔջ ուսանողների ներգրավվածության խթանում.
Նպաստել ուսանողների ներգրավմանը գյուղատնտեսական հետազոտությունների ﬔջ`
ՀԱԱՀ ուսանողներին տրամադրելով մասնագիտական ուղղորդում և հետազոտական փոքր դրամաշնորհներ: Արդյունքում ուսանողները կիրականացնեն հետազոտություններ, կմասնակցեն ﬕջազգային և տեղական կոնֆերանսներին, ինչպես նաև կտպագրեն
գիտական հոդվածներ
ԱգրիՀԱԲ հարթակի ստեղծում և գործարկում՝
գյուղատնտեսական և ագրոտեխնոլոգիական արդի գաղափարների, արտադրական
նախատիպերի, ինչպես նաև արտադրանքի ու ծառայությունների ստեղծման, զարգացման
ու առաջխաղացման նպատակով: ԱգրիՀԱԲ-ը, որը տեղակայվելու է Պռոշյան համայնքում
գտնվող և ICARE-ին պատկանող ենթակառուցվածքում, կոչված է նպաստել Հայաստանում
ուսանողների, երիտասարդ մասնագետների և ագրոձեռներեցների նորարարական
ներուժի բացահայտմանը: Այն նաև ծառայելու է որպես գործնական պարապմունքների և
համապարփակ դասընթացների ուսուﬓական կենտրոն և արտադրամաս՝ Հայաստանի
երիտասարդ հետազոտողների, գյուղատնտեսական ստարտափների և այլ թիրախային
խմբերի համար, ովքեր ցանկանում են սովորել և փորձարկել արդի գյուղատնտեսական
տեխնոլոգիաները, ինչպեսև ստեղծել ու խթանել սիներգիկ կապեր՝ ագրոբիզնեսի, բարձր
տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտների ﬕջև: Այս հարթակը կօգնի նաև
խթանել կանանց ներգրավվածությունն ու առաջնորդությունը ագրոտեխնիկական
հետազոտություններում, նորարարություններում և ձեռներեցության ոլորտում։