ԱԳՐԻ ՔԵՄՓ-ը դասընթացներ իրականացրեց Տավուշի կոոպերատիվների համար

2024թ․ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսները ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի համար շատ հագեցած էին։ Ի թիվս բազմաթիվ այլ իրադարձությունների, վերապատրաստման դասընթացներ իրականացվեցին Տավուշ մարզի “Սահմանապահ ֆերմերներ”, “Եկամուտի աղբյուր”, “Գազային 1” և «Գարունք» կոոպերատիվների համար, որոնք հանդիսանում են UMCOR Հայաստան հիմնադրամի շահառուներ։ Հիմադրամը տեխնիկական աջակցություն է տրամադրել տվյալ կոպպերատիվներին։

Մատուցվող դասընթացների թեմաներն ընտրվել էին, հաշվի առնելով տվյալ բնակավայրի և կոոպերատիվների անդամների կարիքները՝ նպատակ ունենալով նպաստել մասնակիցների բիզնեսների ընդլայնմանը՝ գյուղատնտեսական նորարարական մեթոդների հետ ծանոթացման և փափուկ հմտությունների ձևավորման միջոցով։

Մեր հմուտ փորձագետների բարեխիղճ աշխատանքի ու պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ ավելի քան 19 հոգի հարստացրեցին իրենց գիտելիքներն ու ձեռք բերեցին գյուղատնտեսության մեջ ինովացիոն մեթոդների կիրառման հմտություններ։

Տավուշ մարզի Այգեձոր համայնքում, նոյեմբերի 22-ից 24-ը, ԱԳՐԻ ՔԵՄՓ-ը, համագործակցելով UMCOR Հայաստանի հետ, իրականացրեց «Նորարարական գյուղատնտեսություն» թեմայով եռօրյա դասընթաց՝ հետևյալ թեմաներով․

  • «Անասնաբուծություն նորարարական տեխնոլոգիաներով»՝ ներկայացրեցին փորձագետներ Դավիթ Նավասարդյանը և Արման Օհանյանը։
  • «Ֆերմերային ձեռնարկատիրական վարժություններ»՝ ներկայացրեցին Սարգիս Մկրտչյանն ու Հասմիկ Մակարյանը։ Այս թեման մշակվել է Գերմանական German Sparkassenstiftung Armenia (DSIK) կազմակերպության հետ համատեղ։ Դասընթացի ընթացքում ֆերմերները բաժանվում են մի քանի խմբերի և «վարում են» իրենց ագրոբիզնեսը տարբեր սցենարներով՝ հաշվարկելով ծախսերը, օգուտները և դրամական հոսքերը։
  • Մասնակիցների փափուկ հմտությունների ձևավորմանը նպաստեց Լիլիթ Ասատրյանը։
  • «Մարդկային թրաֆիքինգի դեմ պաքարը ՀՀ-ում» թեման ներկայացրեց Ռոբերտ Գրիգորյանը։

   

Դեկտեմբերի 23-25-ը մեր փորձագետներն այցելեցին Տավուշ մարզի Սևքար համայնք, որտեղ անցկացվեցին հետևայլ դասընթացները․

  • «Անասնաբուծություն նորարարական տեխնոլոգիաներով»՝ թեման ներկայացրեցին փորձագետներ Դավիթ Նավասարդյանը և Արման Օհանյանը։
  • «Ինտենսիվ այգու մշակության առանձնահատկություններ»՝ փորձագետ Գևորգ Հարությունյան։
  • «Մարդկային թրաֆիքինգի դեմ պաքարը ՀՀ-ում»՝ փորձագետ Ռոբերտ Գրիգորյան։
  • «Ֆերմերային ձեռնարկատիրական վարժություններ»՝ փորձագետ Հասմիկ Մակարյան և Լուսինե Հովհաննիսյանը։

   

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դասընթացներին, առհասարակ, բնորոշ են ինտերակտիվությունն ու անմիջական մթնոլորտը, ինչը թույլ է տալիս ֆերմերներին արագ ներգրավվել և հաջողությամբ յուրացնել նոր գիտելիքները։ Այդ մասին է վկայում մասնակիցներից ստացված հետադարձ կապը, որը նաև օգնում է ծրագրի փորձագետներին շարունակաբար բարելավել թեմատիկ դասընթացները։

Ընտրացանկ
hyARM