AgriThon1-ի հաղթողների ընտրություն

2022թ․ մարտի 12-ին ավարտվեց AgriThon գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթի առաջին շրջանը՝ AgriThon 1-ը։

AgriThon1-ը մեկնարկել էր 2021թ․ նոյեմբերի 30-ին, որին մասնակցելու համար ստացել էինք շուրջ 85 հայտադիմում։ Նրանցից 43-ին հնարավորություն տրվեց մասնակցելու ինկուբացիայի առաջին փուլին: Թիմերն աշխատում էին մենթորների հետ՝ զարգացնելով իրենց ստարտափների Canvas մոդելները և ֆինանսական պլանը։ Անկախ հանձնաժողովի ու ժուրիի կողմից գնահատման արդյունքում ընտրված 15 լավագույնները մասնակցեցին Ինկուբացիայի 2-րդ փուլին։

Ինկուբացիայի 2-րդ փուլում թիմերը ինտենսիվ կերպով մասնակցելով դասընթացների, աշխատելով մենթորների ու ոլորտի փորձագետների հետ, կազմեցին ստարտափ գաղափարների զարգացման ռազմավարություն ու բիզնես պլան և հղկեցին իրենց pitch-ելույթները։

                          

Ինկուբացիայի 2-րդ փուլում թիմերը ինտենսիվ կերպով մասնակցելով դասընթացների, աշխատելով մենթորների ու ոլորտի փորձագետների հետ, կազմեցին ստարտափ գաղափարների զարգացման ռազմավարություն ու բիզնես պլան և հղկեցին իրենց pitch-ելույթները։

Մարտի 12-ին բոլոր 15 թիմերը լավագույն կերպով ժուրիին ներկայացրեցին իրենց ստարտափ նորարարական գաղափարները։ Դժվարին մրցակցության արդյունքում ընտրվեցին երեք լավագույնները, որոնք ստացան դրամաշնորհներ՝ իրենց գաղափարներն իրագործելու և միջազգային շուկաներ մուտք գործելու համար։

Պետք է նշել, որ մրցույթին մասնակցելու շնորհիվ բոլոր 15 թիմերն էլ լիովին պատրաստ էին ֆինանասական ներդրման։ Ուստի, թիմերից մի քանիսը ևս ստացան համագործակցության առաջարկներ՝ այլ ներդրողների ու համագործակիցների կողմից։

15 ծրագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://agricamp.icare.am/agri-camp-success-stories/

AgriThon1-ի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Ագրոճամբար ուսումնական կենտրոնում, որը հիմնվել է ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի կողմից:

AgriThon1-ի հաղթող ստարտափ ծրագրերն են․

👏Կորիզահան կիսաավտոմատ մեքենա

👏Խելացի փեթակ

👏Traps Analytics.

Հիշեցնենք, որ AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ է, որն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։.

#AgriThon #startUp #InnovativeAgriculture #AGRICAMP #USAID

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed

Ընտրացանկ
hyARM