Մատուտակով հրուշակեղեն

Հետազոտական փորձի անվանում` «Մատուտակով Հրուշակեղեն»

Ուսանող՝ Քրիստինե Խանամիրյան, ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաներ ֆակուլտետ, Բուսական ծագման մթերքների վերամշակման տեխնոլոգիաներ բաժին

Գիտական ղեկավար՝ Նարինե Հովհաննիսյան, տ․գ․թ․, ՀԱԱՀ դոցենտ, պարենային ապրանքների ֆակուլտետ, Բուսական սննդի վերամշակման տեխնոլոգիաների բաժին

Հետազոտության նպատակը՝ մշակել ֆունկցիոնալ նշանակությամբ հրուշակեղենի նոր տեսակ՝ շաքարը փոխարինելով բնական այլընտրանքային փոխարինիչով

Հետազոտության արդյունքները․

  • 2022 թվականի մայիսի 23-28-ը ուսանողը մասնակցել է ՀԱԱՀ-ի կողմից կազմակերպված Ուսանողական գիտական շաբաթին և միջֆակուլտետային կոնֆերանսին ներկայացրել «Գետնանուշի կարագով պատրաստվող բելգիական վաֆլիների նոր բաղադրատոմսի մշակում և քիմիական նյութի որոշում» թեման։ Անցնելով այս փուլը՝ ուսանողը մասնակցել է միջբուհական փուլին։
  • 2022 թվականի հուլիսի 2-ին մասնակցել է Գավառի պետական համալսարանի 25-րդ գիտաժողովին՝ «Բնական շաքարի փոխարինողով թխվածքաբլիթի նոր բաղադրատոմսի մշակում» թեմայով:
  • Ուսանողը մշակել և հրատարակել է երկու գիտական հոդված․
  1.     Ն.Գ. Հովհաննիսյան, Կ.Ս. Խանամիրյան (2022) «Բնական շաքարի փոխարինիչի ազդեցությունը կեքսի ֆիզիկաքիմիական ցուցանիշների վրա», Հայաստանի ազգային ագրարային համալսարան N 2(78)/2022. Առկա է այստեղ՝ https://library.anau.am/images/stories/grqer/agro-tex/2022-2/hovhannisyan_khanamiryan.pdf
  2. Կ.Ս. Խանամիրյան, Ն.Գ. Հովհաննիսյան, Գ. Ապրեյան (2023) «Բնական շաքարի փոխարինողով թխվածքաբլիթի նոր բաղադրատոմսի մշակում», Գավառի պետական համալսարանի թիվ 25 գիտական հանդես, էջ 44-55. Հասանելի է այստեղ՝ https://publications.gsu.am/wp-content/uploads/2023/04/gsu2023-14-1.pdf

Ուսումնասիրության հիմքում ընկած պատմությունը

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դրամաշնորհառու Քրիստինե Խանամիրյանի հետազոտության նպատակն է հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրության համար առաջարկել շաքարի այլընտրանքային բնական փոխարինիչ՝ մատուտակի էքստրակտ։ Քրիստինեն վստահ է, որ հրուշակեղենի արտադրության մեջ մատուտակի էքստրակտի օգտագործումը հնարավորություն կտա շաքարային դիաբետ ունեցող մարդկանց օգտագործել հրուշակեղեն՝ չվնասելով օրգանիզմին։

Ինչու՞ որոշեցիք ընտրել հետազոտության հենց այդ թեման։

  • 2019թ․-ին ընդունվելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի Բուսական և կենդանական ծագման մթերքների վերամշակման տեխնոլոգիաներ մասնագիտության ասպիրանտուրա, ես նպատակ ունեի իրականացնել լուրջ հետազոտություն, մասնավորապես՝ բուսական ծագման մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ուղղությամբ։ Տվյալ թեման ես ընտրել եմ երկար ուսումնասիրություններ և գիտական հետազոտություններ անցկացնելուց հետո։ Այդ հարցում ինձ մեծապես օգնել է իմ այն ժամանակվա գիտական ղեկավարը՝ տ․գ․թ․ դոցենտ, այժմ լուսահոգի Ա․Ի․ Նազարյանը, որի հետ միասին ընտրեցինք «Շաքարի բնական փոխարինիչների կիրառմամբ հացաբուլկեղենի և հրուշակեղենի տեխնոլոգիաների մշակում» վերնագրով թեման։
  • Հետազոտական աշխատանքներն իրականցնելու ընթացքում շատ մարտահրավերներ առաջացան, այդ թվում նաև ֆինանսական։ Երբ իմացա, որ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը Ուսանողական հետազոտական դրամաշնորհներ է տրամադրում, անհապաղ դիմեցի՝ հույս ունենալով, որ կընտրվեմ և կկարողանամ ավարտին հասցնել ատենախոսության թեմայի շրջանակներում իրականացվող հետազոտությունները։

Հետազոտության ընթացքում ինչպե՞ս փոխվեցին Ձեր սկզբանական պատկերացումները:

  • Իհարկե, նախքան հետազոտություն իրականացնելը գիտական հետազոտության ընթացքի վերաբերյալ պատկերացումներս այլ էին։ Այժմ ավելի կշռադատված ու պատասխանատվությամբ եմ մոտենում հետազոտական աշխատանքի յուրաքանչյուր փուլին:

   

ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի դրամաշնորհային ծրագրին մասնակցելով ի՞նչ նոր փորձառություն ստացաք։

  • ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի շրջանակում ստացած դրամաշնորհը թույլ տվեց իրականացնել այս կարևոր հետազոտական աշխատանքը։ Ընթացքում ես ձեռք բերեցի հետազոտությունների պլանավորման և իրականացման նոր գիտելիքներ ու հմտություններ, որոնք հետագայում կկիրառեմ գիտական հետազոտություններ իրականացնելիս:

Ինչպե՞ս է գիտական միջավայրը նպաստում հետազոտական ընթացքին։

  • Առանց բարենպաստ գիտական միջավայրի, գիտական կառույցների աջակցության ու ինձ շրջապատող գիտնականների արժեքավոր խորհուրդների հնարավոր չէր լինի հետազոտություն իրականացնել։ Հատկապես իմ գիտական ղեկավար՝ Նարինե Հովհաննիսյանի դերն եմ շատ կարևորում։ Իմ հետազոտական աշխատանքի իրականացմանը աջակցել են նաև Սննդագիտության և կենսատեխնոլոգիաների ԳՀԻ Բուսական ծագման մթերքի և հումքի վերամշակման տեխնոլոգիայի բաժինը, ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը և «Էֆ Դի Էյ լաբորատորիա» ՍՊԸ-ն։ Չեմ կարող չնշել նաև ԱԳՐԻ ՔԵՄՓ թիմին, մասնավորապես` Ծրագրի Կարողությունների զարգացման գծով ղեկավար, ուսանողական հետազոտական դրամաշնորհի մենթոր Հասմիկ Հայրապետյանին, ով բազմիցս է ձեռք մեկնել և մինչև օրս շարունակում է օգնել ինձ պատվով դուրս գալ հետազոտության ընթացքում առաջացած մարտահրավերներից։

 

   

Հետազոտության հաջող ավարտը ինչպե՞ս կազդի Ձեր հետագա մասնագիտական կարիերայի վրա։

  • Հետագայում ես նպատակ ունեմ գիտական աշխատանքներ իրականացնել ֆունկցիոնալ նշանակության նոր տեսակի մթերքների տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ, ինչպես նաև մոտ ժամանակներս պաշտպանել թեկնածուական աշխատանքս։
Ընտրացանկ
hyARM