Տեխնիկական աջակցություն նոր սառնարանային պահեստի համար

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրով շնորհված տեխնիկակական աջակցությամբ անհատ ձեռներեց Սամվել Հակոբյանին հաջողվեց կահավորել և վերազինել իր նոր սառնարանային պահեստը։ Ծրագրի շրջանակում ձեռքբերված սարքավորումների շնորհիվ` 2022 թվականին արտահանման պատրաստ սառնարանային նոր կետում պահվել է մոտ 20 տոննա խուրմա և 5 տոննա թարմ նուռ։

                        

Բացի չրերի արտադրությունից, ընկերությունը զբաղվում է նաև թարմ մրգերի (ծիրան, թուզ, արքայանարինջ, նուռ) մթերմամբ և իրացմամբ` տեղական և արտաքին շուկաներում: 2008 թվականին գրանցված Սամվել Հակոբյան ԱՁ-ն գտնվում է Հայաստանի ամենահարավային կետում՝ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում, որը հայտնի է իր բարենպաստ բնակլիմայական պայմաններով և համեղ մրգերով։ Ընկերության արտադրանքն առանձնանում է բարձր համային և որակական հատկանիշներով և մեծ պահանջարկ ունի սպառողների շրջանում։

Ընկերության սառնարանային տնտեսություններից մեկը գտնվում է Երևանում, որտեղ սեզոնին պահեստավորվում են Մեղրիից տեղափոխված և արտահանման ենթակա մրգերը՝ մինչև կարգոտերմինալ տեղափոխելը: Բիզնեսի ընդլայնման նպատակով ընկերությունը 2021 թվականին ձեռք բերեց ևս մեկ տարածք՝ նոր սառնարանային տնտնեսության համար, որը գտնվում է Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի գյուղում։

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի համաֆինանսավորմամբ նոր սառնարանային տնտնեսությունը վերազինվեց և կահավորվեց, հնարավորություն տալով գնել ավելի մեծ քանակությամբ մրգեր, արտադրել և արտահանել չրերի տարբեր տեսակներ։ Թուզից և խուրմայից բացի ձեռնարկությունը նախատեսում է չորացնել նաև սալոր, դեղձ, տանձ, խնձոր և այլն: Ակնկալվում է, որ 2022 թվականի աշնանը չրերի և թարմ մրգերի վաճառքի ծավալը կավելանա մոտ 30%-ով՝ 2021 թվականի աշնան համեմատ։

Եղվարդ համայնքի սառնարանային տնտեսության գործարկումով ավելացան նաև նոր աշխատատեղեր։ Բացի այդ, սառնարանից այժմ կարող են օգտվել նաև Կոտայք մարզի ֆերմերները։

Նշենք, որ 2018 թվկանին ԱՁ-ի չրերի արտադրամասը ստացել է օրգանական վերամշակման հավաստագիր, սակայն մինչ այժմ այն չի իրագործվել՝ համապատասխան քանակությամբ հումք չունենալու պատճառով։ Նոր սառնարանային պահեստի առկայությունը թույլ կտա ծավալել նաև օրգանական չրերի արտադրություն։

                                                                   

#AGRI_CAMP #USAID #ICARE #TechnicalSupport #AgriBusiness

ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը տրամադրում է տեխնիկական աջակցություն առավել ակտիվ ու հաջողած կոոպերատիվների անդամներին, ՓՄՁ-ներին և ֆերմերներին՝ նպաստելով գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության տնտեսական խթանման ծրագրերի հաջող իրագործմանը։  

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed

Ընտրացանկ
hyARM