Դսեղ համայնքի կաթնամթերքի վերամշակման գործարանի վերազինում

«Անտոնյան Գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է Նարեկ Անտոնյանի կողմից Լոռու մարզի Դսեղ համայնքում 2020 թվականին։ Ընկերությունը հիմնականում զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ (Մածուն, թան և պանիր` Լոռի և Չանախ), ինչպես նաև խոզաբուծությամբ ու թռչնաբուծությամբ։ Արտադրության համար հում կաթը ստացվում է սեփական ֆերմայից և հարակից համայնքներից։ Բարձր սեզոնին կազմակերպությունն ուներ կաթի զգալի քանակի պակասուրդ՝ հովացման սարքավորումների բացակայության պատճառով։

Պանրի արտադրության հատվածի արդիականացման նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի աջակցությամբ ընկերությունը ստացավ կաթի սառնարան՝ հավաքված կաթը կուտակելու (պահպանելու) համար:

Կաթի սառնարանով վերազինված ընկերությունն այժմ զգալիորեն կմեծացնի կաթի վերամշակման ծավալները, ինչպես նաև կսկսի արտադրել պանրի նոր տեսականի` Չեդեր և Գաուդա։

ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը տրամադրում է տեխնիկական աջակցություն առավել ակտիվ ու հաջողած կոոպերատիվների անդամներին, ՓՄՁ-ներին և ֆերմերներին՝ նպաստելով գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության տնտեսական խթանման ծրագրերի հաջող իրագործմանը։ 

#AGRI_CAMP #USAID #ICARE #TechnicalSupport #AgriBusiness

2 մեկնաբանություն.

  • Menq el enq uzum sarqavorumneri hamar dimel

    • Հարգելի Քրիստինե
      Ագրոբիզնեսի զարգացմանն ու ընդլայնմանն ուղված տեխնիկական աջակցության մրցույթին դիմելու համար այցելեք ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի կայք, ծանոթացեք մրցույթի պայմաններին, լրացրեք հայտադիմումը և ուղարկեք նշված էլ հասցեին։

Ընտրացանկ
hyARM