Ծնեբեկի սառեցման, փաթեթավորման և պահպանման սառցարանային տնտեսության հիմնում

«SMART FARM SPITAK» Ֆերմերային խումբը Կարինե Հերիքնազյանի գլխավորությամբ 2005 թվականից զբաղվում է ջերմատնային տնտեսությունում տարատեսակ բանջարաբույսերի բարձրարժեք սածիլների աճեցմամբ և վաճառքով, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրության թափոններից (գոմաղբ, բույսերի մնացորդներ) կալիֆորնիական կարմիր որդերի միջոցով կենսահումուսի արտադրությամբ և վաճառքով:

2015 թվականին խումբը նախաձեռնեց ծնեբեկի սածիլների փորձնական մշակություն՝ 200 սածիլների աճեցմամբ։ 2021-ին աճեցվող ծնեբեկի սածիլների քանակը հասավ 80,000-ի և ծնեբեկի մշակությունը դարձավ տնտեսության գերակա ուղղություն: 2021 թվականի աշնանը խումբը հիմնեց ծնեբեկի պլանտացիա բաց գրունտում և ծնեբեկի արտադրություն:

Ֆերմայի ընդլայնման շրջանակում առաջացել էր ծնեբեկի տնկարկների պատշաճ մշակման համար անհրաժեշտ լրացուցիչ սարքավորումների և գյուղատնտեսական գործիքների կարիք:

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի աջակցությամբ ֆերմերային խումբը ստացավ Tiller հողագործական սարք, ինչպես նաև Lovol 354E տրակտորի օժանդակ գործիքներ (ներառյալ պարարտանյութ տարածող, հնձող սարք, մատի անիվի փոցխ, դաշտային հեղուկացիր և կցասայլ): Բացի այդ, Ֆերմերը ձեռք բերեց մոտոբլոկ (ներառյալ օժանդակ գործիքները) և կաթիլային ոռոգման համակարգի պարագաներ:

Ֆերմերային տնտեսության գյուղատնտեսական գործիքներով վերազինումը թույլ է տալիս բարձրացնել գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետությունը՝ ծնեբեկի պլանտացիայի մշակումը մեխանիզացնելու շնորհիվ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed

Ընտրացանկ
hyARM