Մարինե Խաչատրյան ԱՁ-ն վերջին 5 տարիներին զբաղվում է բարձրարժեք մշակաբույսերով։ Իր տնամերձ հողատարածքում Ֆերմերը կառուցել է 300մ 2 ջերմատուն՝ բարձրարժեք մշակաբույսերի սածիլների աճեցման և վաճառքի համար։
2017 թվականին ԱՁ-ն ստեղծեց «Սարերի բարիք» ապրանքանիշը, ինչպես նաև ընդլայնեց տնտեսությունը՝ հիմնելով սառնարանային և սառցարանային խցիկներ։ Ֆերմայում արտադրվում են սառեցրած բանջարեղեն՝ շուշան, բրյուսելյան կաղամբ, կանաչ լոբի, եգիպտացորեն և այլն, ինչպես նաև սառեցրած հատապտուղներ՝ ազնվամորի, մոշ, հաղարջ, կոկռոշ, բալ, թութ։ Ի դեպ թթի սառեցումն այս տարի իրականացվեց առաջին անգամ:
Հոսանքի ծախսն ու արտադրության արժեքը նվազեցնելու համար ֆերմերը տեղադրել է արևային մարտկոցներ։
Իսկ բոլորավին վերջերս, ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի աջակցությամբ, Մարինե Խաչատրյան ԱՁ-ն ստացավ վակուումային փաթեթավորման մեքենա և չժանգոտվող պողպատից պատրաստված սեղանի լվացարան՝ բանջարեղենն ու հատապտուղները լվանալու համար:
Ներկայում փաթեթավորման մեքենան վերջնական արտադրանքին տալիս է հավելյալ արժեք, որի շնորհիվ ապրանքն այժմ մատակարարվում է պատշաճ կերպով փաթեթավորված: