ՖարմՖրեշ

AgriThon* մրցույթի շրջանակում զրուցեցինք Ինկուբացիայի առաջին փուլի 15 հաղթող թիմերից մեկի՝ «ՖարմՖրեշ» թիմի ղեկավար Աննա Ավագյանի հետ:

Ի՞նչ տվեց ձեզ մասնակցությունը AgriThon մրցույթի Ինկուբացիայի առաջին փուլին, ի՞նչն եք հատկապես կարևորում:?

  • Մեծապես կարևորում եմ մենթորների հետ աշխատանքը և, իհարկե, ձեռքբերված նոր գիտելիքներն ու ունակությունները: AgriThon-ի առաջին փուլի ընթացքում կարողացանք հստակեցնել մեր բիզնես գաղափարը ու էլ ավելի լավ տեսնել մեր ուժեղ և թույլ կողմերը: Տպավորված եմ նաև ժյուրիի պրոֆեսիոնալ մակարդակով:

Ստարտափի նորարարական գաղափարը՝ արտադրության կարիքներն ու շուկայի պահանջարկը մեկ հարթակի միջոցով ներկայացնելն է:

Նախագիծը կիրականացվի ջերմատնային տնտեսության հիման վրա, որի գերխնդիրն է՝ օգտագործելով հասանելի բոլոր նորարարական գաղափարները զրոյի հասցնել ջեռուցման ծախսերը և նվազեցնել ջրային ռեսուրսնենրի կորուստը:

ՖարմՖրեշի գաղափարը ծնվել է դեռևս 2020 թվականի ավարտին, երբ կամավորական ԲերքաԶորաՀավաք նախաձեռնությամբ, թիմը բերքահավաքներ էր կազմակերպում տարբեր գյուղերում: Ամփոփելով կարիքների ու ռեսուրսների գնահատման արդյունքները, թիմը փորձեց կենտրոնանալ երկու հիմնական ուղղությունների վրա՝ (1) գյուղմթերքի առցանց վաճառք և (2) արտադրություն: Վաճառքի հիմնական շահառուներն են մարզերի ՀոՌեԿա մարզերի ներկայացուցիչներն ու Երևանի ՏՏ ոլորտը: Արտադրության մասով նախատեսվում է համագործակցություն փոքր տնտեսություն ունեցող երիտասարդ սերնդի ու կին ֆերմերների հետ:

Ի՞նչ ազդեցություն կունենա Ձեր նախագիծը:

  • Իրականացման առաջին տարվա արդյունքում գնորդները կօգտվեն մշտապես որակյալ, մատչելի ու հասանելի գյուղմթերքից, մարզերում կունենանք գյուղմթերքի մրցունակ գներ ու որակ: Մեր շահառուների եկամուտները կավելանան մեր վաճառքներից ստացվող հասույթի մեծացմանը զուգահեռ: Այդպիսով, ծրագրի իրագործմամբ կօգնենք տեղական որակյալ մթերքի արտադրությանն ու սպառմանը, իսկ այլընտրանքային ջեռուցման համակարգի շնորհիվ կունենանք ինքնարժեքի կրճատում:

Ս.թ.-ի փետրվարից թիմը նախատեսում է սկսել վաճառքի հարթակի ծրագրավորման փուլը, որը կտևի 6 ամիս: Այդ ընթացքում կիրականացվեն ջերմատնային համակարգի նախագծման, կառուցման ու տեղադրման աշխատանքները: Ջերմատան փորձարկումը կիրականացվի Շիրակի մարզում:

Նախագծի անվանում՝  ՖարմՖրեշ

Թիմի անդամներ՝ Աննա Ավագյան (թիմի ղեկավար), Սաթեն Մինասյան, Հայկ Մելքոնյան +37491700589, contact.anna.avagyan@gmail.com

Գյումրի, Շիրակի մարզ

+37491700589, contact.anna.avagyan@gmail.com

 

*AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ է, որն իրականացնում է ICARE-Armenia հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։

Ընտրացանկ
hyARM