ՈՍԿԵ Գրանուլա

Ստարտափ գաղափարի նորարարությունը. Սնկային հիվանդությունները բացառող և տհաճ հոտից զերծ, հողին անհրաժեշտ բոլոր օգտակար տարրեր պարունակող թռչնաղբի և գոմաղբի հումքով բնական գրանուլացված պարարտանյութի ստեղծում։

Թիմն առաջարկում է՝ «ՈՍԿԵ Գրանուլա» բնական գրանուլացված պարարտանյութերի արտադրություն, որը հատուկ ջերմային մշակման շնորհիվ կկլանի ու կպահպանի մեծ քանակությամբ ջուր՝ բացառելով բոլոր տեսակի սնկային հիվանդությունները։

AgriThon2-ի շրջանակում զրուցեցինք «ՈՍԿԵ Գրանուլա» ստարտափ նախագծի ղեկավար՝ Մերի Սահակյանի հետ:

AgriThon2-ի Ինկուբացիայի առաջին փուլի մասնակցություն   

  • Մրցույթի շրջանակում մենք սովորեցինք ճիշտ պլանավորել բիզնեսը։ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի AgriThon-ի մենթորների ու փորձագետների շնորհիվ կարողացանք բացահայտել մեր ուժեղ կողմերն ու ճիշտ գնահատել մեր հնարավորությունները։ Արդյունքում էլ ավելի մեծացավ մեր ոգևորությունն ու նոր հաջողությունների հասնելու ձգտումը։
  • Յուրաքանչյուր բիզնես գաղափար՝ մտահղացումից մինչև իրագործում, բախվում է բազմաթիվ խնդիրների, որի արդյունքում շատ գաղափարներ մնում են անավարտ։ Իմ բիզնես գաղափարի դեպքում նույնպես ահնհրաժեշտ եղավ հաղթահարել բազմաթիվ հակասություններ։ Ի վերջո, որոշեցի հիմնել բնական պարարտանյութերի արտադրություն։

Ստարտափ գաղափարը կոչված է լուծել հետևյալ խնդիրները.:    

  • Պարարտանյութերը գյուղատնտեսական արտադրանքի որակի բարձրացման հզոր միջոց են, երբ կիրառվում են որոշակի չափաբաժնով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մշակաբույսի առանձնահատկությունները։ Որպես բնական հումքով պարարտացման կողմնակից, թիմով ուսումնասիրել ենք ոլորտը, զրուցել գյուղատնտեսների հետ՝ բացահայտելով առկա խնդիրները․
    • Անմշակ գոմաղբի և թռչնաղբի կիրառման արդյունքում առաջանում են մի շարք սնկային հիվանդություններ,
    • Տհաճ հոտը դժվարացնում է գոմաղբի տեղափոխումն ու պահպանումը,
    • Բնական թռչնաղբն ու գոմաղբը խոնավություն գրեթե չեն պահպանում և դժվար են կլանվում բույսերի կողմից:
  • Հաշվի առնելով այս խնդիրները, փորձեցինք ստեղծել թռչնաղբի և գոմաղբի հումքով գրանուլացված, բնական պարարտանյութ, որը ոչ միայն զերծ կլինի տհաճ հոտից, կկլանի ու կպահպանի մեծ քանակությամբ ջուր, հեշտ կյուրացվի բույսերի կողմից՝ միաժամանակ բացառելով բոլոր տեսակի սնկային հիվանդությունները, այլև կլինի արդյունավետ ու գյուղատնտեսների համար մատչելի:

Ստարտափ նախագծի իրականացման ժամկետը

  • Հաշվի առնելով այս խնդիրները, փորձեցինք ստեղծել թռչնաղբի և գոմաղբի հումքով գրանուլացված, բնական պարարտանյութ, որը ոչ միայն զերծ կլինի տհաճ հոտից, կկլանի ու կպահպանի մեծ քանակությամբ ջուր, հեշտ կյուրացվի բույսերի կողմից՝ միաժամանակ բացառելով բոլոր տեսակի սնկային հիվանդությունները, այլև կլինի արդյունավետ ու գյուղատնտեսների համար մատչելի:

Թիմի անդամներ՝ Հաշվի առնելով այս խնդիրները, փորձեցինք ստեղծել թռչնաղբի և գոմաղբի հումքով գրանուլացված, բնական պարարտանյութ, որը ոչ միայն զերծ կլինի տհաճ հոտից, կկլանի ու կպահպանի մեծ քանակությամբ ջուր, հեշտ կյուրացվի բույսերի կողմից՝ միաժամանակ բացառելով բոլոր տեսակի սնկային հիվանդությունները, այլև կլինի արդյունավետ ու գյուղատնտեսների համար մատչելի:

Ստարտափի գործունեության հասցե` Սյունիքի մարզ, ք. Մեղրի

*AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ է, որն իրականացնում է ICARE-Armenia հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։

#AgriThon      #AGRI_CAMP #ICARE #StartUP #USAID

Ընտրացանկ
hyARM