Մեղրի գինու արտադրության ուսումնասիրություն

Շահանե Բախշեցյան, ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաներ ֆակուլտետի Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի ուսանող։

Թեմա՝ Մեղրի գինու արտադրության ուսումնասիրություն` օգտագործելով նոր չոր ակտիվ խմորասնկեր եւ խմորասնկերի ավտոլիզի արդյունքում ստացված բարելավիչներ:

 

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դրամաշնորհառու Շահանե Բախշեցյանը մեծ ցանկություն ունի մեղրից ստանալ նոր տեսակի բարձրորակ գինի, որը մարդկանց առողջության վրա բարերար ազդեցություն կունենա։

Ինչու՞ որոշեցիք ընտրել հետազոտության հենց այդ թեման։

  • Հայաստանը, ունենալով նպաստավոր աշխարհագրական դիրք և բազմագոտիականություն, առանձնանում է իր բուսական աշխարհով, որի շնորհիվ հնարավոր է ստանալ հարուստ համահոտային բնութագրերով մեղր: Առհասարակ, մեղրը ունի մեծ պոտենցիալ։ Օրինակ, մարդիկ մեղրից նաև գինի են ստանում։ Այդ միտքը ինձ գրավել էր։
  • Ծանոթ լինելով Fermentis ապրանքանիշին, ես որոշեցի փորձել օգտագործել նոր Safcider տեսակի չորս տարբեր խմորասնկեր և մեկ գինու համար նախատեսված խմորասունկ, այնուհետ ստացված արդյունքները համեմատել և ընտրել լավագույն տարբերակը: Մեղրի ձեռքբերման հարցում ինձ օգնեց Green Woods ընկերությունը:
  • Իմ հետազոտության արդյունքում ես ուզում եմ մեղրից պատրաստել առողջարար հատկությունուններով բարձրորակ գինի, որի տեխնոլոգիական առանձնահատկությունները կտարածեմ գինեգործների և մեղվաբույծների շրջանում:

        

Հետազոտության ընթացքում ինչպե՞ս փոխվեցին Ձեր սկզբանական պատկերացումները:

  • Հետազոտությունը սկսելուց առաջ իմ ղեկավար Էլյանորա Գևորգյանի հետ մանրամասն քննարկել ենք աշխատանքի նպատակը, ընթացքի ենթադրյալ դժվարությունները, ապագա պրոդուկտը: Ես քաջ գիտակցում էի, որ կարող են առաջանալ անկանխատեսելի իրավիճակներ, քանի որ գործ ունեինք խմորման հետ։ Բարեբախտաբար կատարված աշխատանքները տեղի ունեցան այնպես, ինչպես պլանավորված էր:
  • Հիմա, երբ գալիս եմ լաբորատորիա, ոգևորությունս գնալով ավելի է մեծանում, քանի որ մեր նոր գինու առավելություններն արդեն տեսանելիեն։

                                                                                   

ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի դրամաշնորհային ծրագրին մասնակցելով ի՞նչ նոր փորձառություն ստացաք։

  • ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում կատարվող հետազոտական աշխատանքը իմ առաջին գիտական փորձն է։ Հետազոտության յուրաքանչյուր փուլում ես մի նոր բան եմ սովորում` մեղրի տեսակների տարբերակում, տեխնոլոգիական գործընթացների իրականացում, լաբորատոր հետազոտությունների իրականացում, օրգանոլեպտիկ զգայորոշում և այլն:
  • Մեղրի հետ ծանոթացումից մինչև գինու համտեսում կատարած յուրաքանչյուր քայլը, սեփական ձեռքերով արված գործողությունները՝ նոր գիտելիքների ու փորձի ձեռքբերման բացառիկ հնարավորություն են ինձ համար։ Իսկ ամենակարևորն այն է, որ ես իմ սեփական փորձով համոզվեցի, թե որքան նուրբ և ուշադիր պետք է լինել գինու հետ աշխատելիս:

                                                                                                                                                 

Ինչպե՞ս է գիտական միջավայրը նպաստում հետազոտական ընթացքին։

  • Փորձառու գիտնականների կարծիքներն ու խորհուրդները մեծ ազդեցություն են թողնում մեր կատարած աշխատանքի վրա: Նրանց ներկայությունը օգնում է հասկանալ մեր արած գործի կարևորությունը։
  • Արժեքավոր խարհրդատվություն են մեզ տրամադրել նաև LabCare&Consalting ընկերության մասնագետները, իսկ Երևանի Գինու Ակադեմիայի լաբորատորիայի ղեկավար` Միքայել Միքայելյանը պատրաստակամորեն կիսվեց մեզ հետ իր անփոխարինելի գիտելիքներով։

Հետազոտության հաջող ավարտը ինչպե՞ս կազդի Ձեր հետագա մասնագիտական կարիերայի վրա։

  • Բացի այն, որ հետազոտության արդյունքում ես ինքս կսկսեմ մեղրից գինի արտադրել, պլանավորում եմ նաև շարունակել իմ աշխատանքները հետազոտությունների և զարգացման ոլորտում։ Մասնավորապես, նպատակ ունեմ մեղրը օգտագործել որպես հումք՝ այլ ալկոհոլային խմիչքներ ստանալու համար։

 

#AGRICAMP #Research_and_Development

Ղեկավար՝ Էլյանորա Գևորգյան, քիմիկոս-փորձագետ, ՀԱԱՀ դասախոս

ԱՄՆ ՄԶԳ ֆինանասավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի տվյալ բաղադրիչի գործողությունները միտված են խթանելու ՀԱԱՀ ուսանողների մուտքը հետազոտությունների և զարգացման ոլորտ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed

Ընտրացանկ
hyARM