Inno-4-Farm

Ո՞րն է ստարտափ գաղափարի նորարարությունը

Նորարարություն. Կենսաբազմազանությամբ հարստացված մշակման նոր համակարգը, որով բազմամյա տնկարկների միջշարային տարածքներում մշակվելու են վտանգված դեղաբույսերի տեսակներ։

Թիմն առաջարկում է նոր համակարգի ներմուծում ավանդական մշակության այգիներում՝ լուծելով չորս հիմնական էկոլոգիական խնդիրներ. դեղաբույսերի պահպանություն`on- farm եղանակի նորամուծությամբ, փոշոտիչների պոպուլյացիայի բարելավում, բիոկոնտրոլ, հողի որակի բարելավում:

AgriThon1-ի մասնակցության եւ ստարտափ գաղափարի մասին մանրամասները՝ ըստ թիմի ղեկավար Արմինե Աբրահամյանի․

AgriThon մրցույթի Ինկուբացիայի առաջին փուլի մասնակցություն

- AgriThon1-ը հնարավորություն է տալիս զարգացնել մեր ստարտափը՝ գաղափարի փուլից մինչև բիզնես։ Մենք ստանում ենք մեզ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ՝ մասնավորապես բիզնեսի կառավարման ու մարքեթինգի վերաբերյալ, ինչը շատ կարևոր է մեր ստարտափի զարգացման համար։

- Առանձնահատուկ ցանականում եմ նշել մենթորների հետ աշխատանքը: Նրանք օգնեցին զարգացնել մեր գաղափարը, ինչի շնորհիվ մենք անցանք AgriThon1-ի ինկուբացիայի 2-րդ փուլ:

Ստարտափ գաղափարը կոչված է լուծել հետևյալ խնդիրները.

  • հիմնական մշակաբույսի բերքատվության բարձրացում եւ էկոլոգիապես մաքուր բերքի ստացում,
  • գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացում՝ հիմանական բույսի բերքատվության բարձրացման, մշակության ծախսերի կրճատման ինչպես նաև դեղաբույսերի վաճառքից ստացվող լրացուցիչ եկամուտների ապահովման շնոհիվ,
  • շուկայում դեղաբույսերի որակյալ հումքի եւ անհրաժեշտ քանակի ապահովում,
  • վայրի վտանգված դեղաբույսերի on-farm եղանակով պահպանություն՝ դրանց կապիտալիզացիայի շնորհիվ,
  • փոշոտիչների, բնական գիշատիչների պոպուլյացիաների բարելավում եւ պահապանություն,
  • հողի որակի բարելավում,
  • մոնոկուլտիվացիայի անկայուն համակարգից անցում դեպի կենսաբազմազանությամբ հարուստ ագրոէկոհամակարգերի մշակություն,
  • գյուղատնտեսության դիվերսիֆիկացիա:

Ստարտափ նախագծի իրականացման փուլերը

Գաղափարն իրականացնելու համար պանաջվում է 8 ամիս․

  1. Սարքավորումների ձեռքբերում եւ լոգիստիկա– 1-2 ամիս,
  2. Սածիլների ստացում – 1 ամիս,
  3. Մշակություն – 3 ամիս,
  4. Բերքահավաք, բերքի իրացում-2 ամիս:

Ստարտափը կգործի B2C եւ B2B եղականկով: B2B-ի դեպքում տեխնոլագիան վաճառվելու է տեղական եւ միջազգային շուկաներում։ B2C-ի դեպքում վաճառվելու է դեղաբույսերի հումքը՝ բարձրացնելով միավոր տարածքի մշակության շահավետությունն ու բնական ռեսուրսների կայուն օգտագործումը։

Սարքավորումնների ներդրման շնորհիվ կմեծանա դեղաբույսերի բուսակների քանակը՝ բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման շնորհիվ:

Թիմի անդամներ՝ Թիմի ղեկավար՝ Արմինե Աբրահամյան (PHD, դեղաբույսերի փորձագետ, ագրոնոմ բնապահպան); Անդրեաս Մելիքյան (PHD, փորձագետ, ագրոնոմ); Դիանա Սումբուլյան (համակարգող, ՀԱԱՀ ագրոնոմիայի գծով ավարտական կուրսի ուսանող); Մարիամ Գրիգորյան (Ագրոբիզնես, մարքեթոլոգ), Աստղիկ Արթենայն (Թվային մարքեթինգ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման ուսանող), Սարե Գալստյան (համակարգող, ՀԱԱՀ ագրոէկոլոգիայի գծով ավարտական կուրսի ուսանող)

Ստարտափի գործունեության հասցե` Արարատի մարզ/ Սուրենավան, Արմաշ, Երասխ համայքներ

AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ/հարթակ է, որն իրականացնում է ICARE հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։

#AgriThon1 #AGRI_CAMP #ICARE #StartUP

Ընտրացանկ
hyARM