«Նորարարական գյուղատնտեսության գործելակերպեր»

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում «Ագրոճամբար» ուսումնական կենտրոնում (Կոտայք մարզ, «Զարթոնք» համալիր) «Նորարարական գյուղատնտեսության գործելակերպեր» թեմայով հերթական դասընթացը տեղի ունեցավ ս․թ․ սեպտեմբերի 23-ից 25-ը։

Միմյանց հետ ծանոթացումից և թիմի ձևավորման աշխատանքներից հետո անցկացվեցին թեմատիկ պարապմունքներ։

                                 

 

Բնակչության աճի հետ մեծանում է սննդի պահանջարկի խնդիրը, ինչին զուգահեռ անհրաժեշտ է գյուղատնտեսական նորարար մոտեցումների կիրառում։ Աննա Ավագյանը ներկայացրեց օրգանական, վերահսկելի միջավայրով, կլիմայամետ և շրջանաձև ճշգրիտ գյուղատնտեսական մոտեցումները։ Ծանոթանալով ջերմատնային համակարգերի հիդրոպոնիկ, ակվապոնիկ և աէրոպոնիկ մոտեցումներին, մասնակիցները տեղեկացան առանց հողի կառավարելի միջավայրում արտադրողականության մեծացման, նվազագույն քանակի ջրային ռեսուրսների օգտագործման տարբերակին։

     

Ներկայացվեցին հողային և ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման և օգտագործման մեթոդները, պարարտանյութերի կիրառության և վնասատուների դեմ պայքարի միջոցները։

Մասնակիցները ծանոթացան նաև գյուղատնտեսական թափոնների վերամշակման տեխնոլոգիաներին, որի արդյունքում ստացվում է այլընտրանքային էներգիա և հումուս, որն էլ իր հերթին ծառայում է հողի հարստացամանը, բեռի թեթևացմանն ու բերքի որակի լավացմանը։

Դասընթացը կարևորեց սպառողական և վատնողական մոտեցումից անցումը շրջանաձև գյուղատնտեսության մոդելին, վերակառուցվող և վերականգնվող տնտեսությանը, ինչը կնպաստի ապրանքի կենսացիկլի երկարացմանն ու դրանից առավելագույն օգուտ ստանալուն։

           

Սարգիս Մկրտչյանը ներկայացրեց անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դերը ճշգրիտ գյուղատնտեսության մեջ, ներառյալ ԱԹՍ-ների համառոտ պատմությունը, կիրառությունը գյուղատնտեսության ոլորտում, գյուղատնտեսական ԱԹՍ-ների կառուցվածքը և օգտագործման ուղղությունները, ինչպես նաև GPS և GIS համակարգերի կիրառությունը գյուղատնտեսության մեջ, դրանց դերը գյուղատնտեսական տարածքների տարանջատման և կառավարելիության համատեքստում։ Տեսականից անցում կատարելով գործնական մասին, իրականացվեց ԱԹՍ- ի թռիչք։

                           

Ստանալով բազում նոր գիտելիքներ, ուսանողները կատարեցին գյուղատնտեսական կայուն գործելակերպերի նախագծման վերաբերյալ առանձին խմբային աշխատանքներ՝ Աննա Ավագյանի առաջնորդությամբ և մենթորությամբ:

Որպես հյուր բանախոս հանդես եկավ ոլորտի կարկառուն ներկայացուցիչ Վիգեն Ստեփանյանը, ով հանդիսանում է New Farm Tech-ի գործադիր տնօրեն։ Պարոն Ստեփանյանը ներկայացրեց ժամանակակից ջերմատներում ներդրվող համակարգերը, պատմեց դրանց կառուցվածքի (կառավարման համակարգ), աշխատանքի (ինչպես են տվյալները ներմուծվում կառավարման համակարգ), ինչպես նաև օգուտների մասին (ժամանակակից համակարգերը ավելի շահավետ են մեծ ջերմատների համար)։ Բանախոսը նշեց, որ ժամանակակից համակարգերի ներդրման հիմնական նպատակը մեխանիկական աշխատանքի նվազեցումն է։

                 

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրն իրականացվում է ICARE հիմնադրամի կողմից` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed

Ընտրացանկ
hyARM