Ստարտափ գաղափարի նորարարությունը. «Սնկարար» ստարտափ նախագծի նպատակն է արտադրել էկոլոգիապես մաքուր եղեգի ծղոտից կախասնկի պարկեր, որոնք կառանձնանան որակով և արտադրողականությամբ՝ ի համեմատ շուկայում առկա ցորենի ծղոտից պատրաստված պարկերից:
AgriThon2-ի շրջանակում զրուցեցինք «Սնկարար» ստարտափ նախագծի հիմնադիր Հրաչ Մինասյանի հետ:
AgriThon2-ի Ինկուբացիայի առաջին փուլի մասնակցություն
- ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում իրականացվող AgriThon2-ի Ինկուբացիաներին մասնակցությունը օգնեց ինձ ավելի ճիշտ գնահատել իմ ստարտափը։ Ես ստացա մեծ գիտելիքների պաշար և ձեռք բերեցի նոր հմտություններ, որոնք ինձ հետագայում կօգնեն զարգացնել իմ ստարտափը։
Ստարտափ գաղափարը կոչված է լուծել հետևյալ խնդիրները.
- Այսօր մարդիկ առողջ և վիտամիններով հարուստ սննդի կարիք ունեն:
- Կախասունկի արտադրությամբ զբաղվող ընկերությունները հիմնականում օգտագործում են ցորենի ծղոտ կամ դրսից ներկրված հումք: Մենք սպառողներին առաջարկում ենք մաքուր եղեգի հումքի վրա աճեցված, ինկուբացիոն շրջան անցած, առանց թունաքիմիկատների, մատչելի պատրաստի պարկեր:
- Մեր ստարտափի առավելությունը կայանում է հումքի ընտրության հարցում։ Եղեգի ծղոտը լայնորեն առկա է մեր տարածաշրջանում։ Այն ապահովում է կախասնկերի բարձր բերքատվություն յուրաքանչյուր պարկի հաշվով:
- Առաջարկում ենք նաև թարմ, էկոլոգիապես մաքուր, արտաքնապես գեղեցիկ փաթեթավորված կախասունկ:
- Մեր արտադրանքը հասանելի է տարվա բոլոր եղանակներին։
Թիմի ղեկավար՝ Հրաչ Մինասյան
Ստարտափի գործունեության հասցե՝ Սյունիք մարզ, Սիսիան, գ․ Ախլաթյան
*AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ է, որն իրականացնում է ICARE-Armenia հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։
#AgriThon #AGRI_CAMP #ICARE #StartUP #USAID