Ստարտափ գաղափարի նորարարությունը. ֆոտովոլտային կայաններով սպասարկվող ջրախմոցների նախագծում, նորագույն տեխնոլոգիայով մոդելավորում և տեղադրում՝ հոսանքի աղբյուրներ չունեցող ու այդ պատճառով չոգտագործվող արոտավայրերում։
Թիմն առաջարկում է՝ հոսանքի աղբյուր չունեցող արոտավայրերում տեղադրել ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ ինքնակառավարվող ջրախմոցներ՝ չօգտագործվող արոտները օգտագործելի դարձնելու նպատակով։
AgriThon2-ի շրջանակում զրուցեցինք «Արոտավայրերի սպասարկում» ստարտափ նախագծի ղեկավար՝ Վրույր Այվազյանի հետ:
AgriThon2-ի Ինկուբացիայի առաջին փուլի մասնակցություն
- ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի AgriThon2-ի Ինկուբացիայի առաջին փուլին մեր մասնակցությունը հնարավոր դարձավ ծրագրի մասնագետների և մենթորների արժեքավոր դիտարկումներն ու նկատառումները հաշվի առնելու ու մեր նախագիծը շտկելու շնորհիվ:
- Բացի ստացված նոր գիտելիքներից ու հմտություններից, ես շատ եմ կարևորում նաև ԱԳՐԻ ՔԵՄՓ թիմի հոգատար և աչալուրջ վերաբերմունքը:
Ստարտափ գաղափարը կոչված է լուծել հետևյալ խնդիրները.
- Ամբողջ Հայաստանում արոտավայրերի դեգրադացիայի լուրջ խնդիր կա: Մեր արոտներին կայուն անապատացում է սպառնում: Ըստ մասնագետների և բազմաթիվ հետազոտությունների՝ պատճառները երկուսն են․ մի կողմից՝ գերարածեցում և մյուս կողմից՝ զգալի քանակությամբ արոտավայրերի չօգտագործում: Լուծելով վերջինը՝ զգալիորեն կթեթևացնենք առաջին խնդիրը:
- Թիմով մենք առիթ ենք ունեցել ուղղակիորեն մասնակցել արոտավայրերում ջրախմոցների տեղադրման աշխատանքներին, սակայն այդ խմոցներն ունեին կատարելոագործման կարիք: Խոսելով տեղացիների հետ և տեղեկանալով, թե ինչու չեն օգտագործվում կողքի արոտավայրերը, ինձ մոտ գաղափար առաջացավ ջուր և էլեկտարաէներգիա չունեցող արոտները նույնպես դարձնել օգտագործելի՝ ինքնասպասարկվող ջրախմոցներ տեղադրելու միջոցով: Թիմը հավանություն տվեց իմ այդ գաղափարին և մենք սկսեցինք զարգացնել այն։
- Մենք նախատեսում ենք կիրառել նոր սերնդի սարքավորումներ, արևային ֆոտովոլտային կայաններ, կատարել մասնագիտական հաշվարկներ, որպեսզի ջրի և հոսանքի աղբյուր չունեցող արոտավայրերում տեղադրենք ինքնակառավարվող ջրախմոցներ:
- Մեր նախագծով կմեղմվի բնապահպանական մի շատ կարևոր խնդիր՝ արոտների դեգրադացիան։ Արդյունքում ֆերմերային տնտեսությունները կսկսեն ավելի շատ եկամուտ ստանալ և ավելի պարտաճանաչ վճարել հարկերը:
Ստարտափ նախագծի իրականացման ժամկետը
- Մեզ կպահանջվի 6 ամիս ժամանակ՝ գաղափարն իրականացնելու համար: Այդ ընթացքում կվերանայենք քայլերի իրականացման հաջորդականությունը, ավարտի կհասցնենք նախատիպային նախագիծը, որպեսզի պատրաստ լինենք պատվերներ ընդունել և սպասրկել:
Թիմի անդամներ՝ Վրույր Այվազյան (թիմի համակարգող), Մարինե Սարյան, Արեն Ֆրանգյան, Արտյոմ Տոնոյան, Աննա Հակոբյան, Ալիկ Ղուկասյան
Ստարտափի գործունեության հասցե` Լոռի մարզ, Գյուլագարակ համայնք
AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ/հարթակ է, որն իրականացնում է ICARE հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։ սրջանակում։
#AgriThon #AGRI_CAMP #ICARE #StartUP #USAID