Ստարտափ գաղափարի նորարարությունը.
Թիմը պլանավորում է ստեղծել տեխնիկապես վերազինված մասնագիտական լաբորատորիա և իրականացնել խորհրդատվական ծառայություններ բույսերի պաշտանության ոլորտում:
Ստարտափի նորարարությունն է.
- Վնասակար օրգանիզմների տեսակային կազմի ախտորոշում և նույնականացում,
- Վնասատուների տարածվածության քարտեզագրում:
AgriThon2-ի շրջանակում զրուցեցինք նախագծի համակարգող՝ Մարգարիտ Ղազարյանի հետ:
AgriThon2-ի Ինկուբացիայի առաջին փուլի մասնակցությունվ
- Ուրախ ենք, որ հնարավորություն ստացանք մասնակցել ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի AgriThon2-ի Ինկուբացիայի փուլերին, որի ընթացքում ձեռք բերեցինք նոր գիտելիքներ ու հմտություններ, ինչպես նաև նոր ծանոթություններ։ AgriThon 2-ի շրջանակում մեր թիմը սկսեց աշխատել «Պայքարի այլընտրանքային միջոցառումներ կոլորադյան բզեզի դեմ կարտոֆիլի ցանքատարածություններում» գաղափարի վրա, սակայն, զարգացնելով այն և էլ ավելի ուսումնասիրելով ոլորտը, հասկացանք, որ տեխնիկապես և տեխնոլոգիապես զինված մասնագիտացված լաբորատորիաների կարիքը արդիական է ոլորտի զարգացման համար։
Ստարտափ գաղափարը կոչված է լուծել հետևյալ խնդիրները.
Ֆերմերները հիմնականում ծանոթ չեն գյուղմշակաբույսերի վնասակար օրգանիզմներին և, դրանց դեմ պայքարելու նպատակով, անխնա և անժամկետ օգտագործում են ոչ ճիշտ թունաքիմիկատներ՝ վնասելով բնությանն ու այդպիսով ստեղծելով պարենային անվտանգության խնդիր:
Ստարտափի նպատակն է ստեղծել բույսերի պաշտպանության ժամանակակից լաբորատորիա, որտեղ կմատուցվեն ոլորտային մի շարք ծառայություններ․
- Վնասատուների աղտորոշում,
- Հիվանդությունների աղտորոշում,
- Այլ վնասակար օրգանիզմների աղտորոշում,
- Խորհրդատվական այցեր բաց և փակ գրունտ,
- Վնասի արձանագրում, գնահատում,
- Պայքարի միջոցառումների մշակում:
Վերը նշված ծառայությունները կունենան բարձր հավաստիություն և կմատուցվեն համեմատաբար մատչելի գներով:
Հաճախորդների թիրախային խմբերն են՝ գյուղատնտեսական կոոպերատիվները և Հայաստանում գործող ավելի քան 300.000 ֆերմերային և ջերմատնային տնտեսություններից մոտավորապես 20.000-ը:
Կայունությունը պայմանավորված կլինի մատուցվող ծառայությունների բարձր մակարդակով և ճիշտ գնային քաղաքականությամբ:
Ստարտափ գաղափարի իրականացմանփուլերը
Լաբորատորիայի բացման համար անհրաժեշտ է 4-ից 4,5 ամիս ժամանակ։
Թիմի անդամներ՝ Մարգարիտ Ղազարյան (թիմի համակարգող), Սամվել Ասատրյան, Արմինե Մանվելյան
Ստարտափի գործունեության հասցե՝ Արմավիրի մարզ, Արմավիր խոշորացված համայնք, Այգեվան վարչատարածքային միավոր
*AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ է, որն իրականացնում է ICARE-Armenia հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։
#AgriThon #AGRI_CAMP #ICARE #StartUP #USAID