ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի AgroTwin բաղադրիչի շրջանակում 2024թ․ հուլիսի 15-ին Հայաստան էին ժամանել AgroTwin բաղադրիչի գործընկերները՝ Տեխասի A&M համալսարանի AgriLife Research and Extension կենտրոնից, որոնք այցի մի քանի օրվա ընթացքում փոխանցեցին իրենց փորձը ծրագրի մասնագետներին և ոլորտում ներգրավված այլ մասնակիցներին, ինչպես նաև AgroTwin թիմի հետ քննարկեցին ակնլալվող տեխնիկական խնդիրների հավանական բոլոր սցենարները։ Քննարկումները տեղի ունեցան ինչպես գրասենյակում, այնպեսև Շիրակ մարզի Գուսանագյուղ և Կառնուտ համայնքների այն դաշտերում, որոնք ներառված են AgroTwin պիլոտային ծրագրում։
Հուլիսի 16-ին տեղի ունեցավ համաժողով, որի նպատակն էր՝ բացահայտել երկրատարածական համակարգերի, հեռազննման, արհեստական բանականության և թվային երվորյակների նման տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերները և հնարավորությունները Հայաստանի գյուղատնտեսության մեջ։
«Առաջին հայացքից կարող է զարմանալի թվալ, որ ես որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար մասնակցում եմ գյուղատնտնեսությանը վերաբերող այս համաժողովին», - ողջույնի իր խոսքում ասաց նախարար Մխիթար Հայրապետյանը, - «Սակայն փաստն այն է, որ մենք սերտորեն համագործակցում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, քանի որ մեր օրերում առանց թվային տեխնոլոգիաների կիրառման անհնար է պատկերացնել առաջընթաց ցանկացած ոլորտում, այդ թվում նաև գյուղատնտեսությունում»։
Համաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Ռեբեկա Ուայթը։
Գյուղատնտնեսության մեջ թվային երկվորյակների կիրառման վերաբերյալ Տեխասի A&M համալսարանի AgriLife Research and Extension կենտրոնի գործընկերների ելույթները լի էին հետաքրքիր բացահայտումներով ամենատարբեր հարցերի շուրջ՝ Թվային գյուղատնտեսությամբ զբաղվող արդյունավետ թիմի կառուցվածքից և AgroTwin-ում Տեխասի A&M համալսարանի դերից մինչև ԱԹՍ-ների վրա հիմնված բույսերի ֆենատիպավորում և ցորենի մշակության մեջ ԱԹՍ-ների օգտագործում, Գյուղացիական տնտնեսությունների վարում և թվային երկվորյակներ, Արբանյակային պատկերային համակարգերի ներուժը մշակաբույսերի մշտադիտարկման և բերքատվության գնահատման գործում։
Նույնքան ուսուցանող ու հետաքրքիր էին նաև Հայաստանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Գասպարյան Ամիրխանյանի /“Ծովային միջավայրերի թվային երկվորյակ․ գործիք կապույտ աճի համար”/, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն/ ԱՏՀ և հեռազննման բաժնի վարիչ Շուշանիկ Ասմարյանի /“Շրջակա միջավայրի հեռազննում․ զարգացման հեռանկարները Հայաստանում”/ և, իհարկե, AgroTwin թիմի ղեկավար Վարդան Ուռուտյանի / “AgroTwin` թվային երկվորյակ հարթակ Հայաստանի գյուղատնտեսության համար”/ ելույթները։
Պարոն Ուռուտյանը համաժողովի ընթացքում ներկայացված զեկուցումների ընդհանուր բովանդակությունը դիպուկ բնութագրեց որպես «թվային տեխնոլոգիաների կիրառում օդում, ջրում և ցամաքում»:
Ամփոփելով համաժողովը ICARE հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը շնորհակալություն հայտնցեց ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի ղեկավար Լուսինե Թադևոսյանին և ծրագրի ողջ թիմին, նշելով, որ ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի աշխատակիցները արդեն չորս տարի շարունակ իրենց քրտնաջան աշխատանքով տպավորիչ արդյունքներ են ապահովում Հայաստանի Հանրապետության համար։
Հիշեցնենք, որ AgroTwin-ը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող և ICARE հիմնադրամի կողմից իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի նոր բաղադրիչն է, որի արդյունքները թույլ կտան քաղաքականություն մշակողներին, ֆերմերներին, ներդրողներին և գյուղատնտեսության հետազոտողներին իրականացնել մոդելավորելում, պլանավորում, վերլուծություններ՝ արդյունավետ որոշումների կայացման, օպտիմալ քաղաքականության մշակման և սննդի անվտանգության բարելավման համար, որպեսզի երկրի գյուղատնտեսությունը դառնա ավելի կայուն:
Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում համաժողովի մասնակիցներին իրենց ոգևորության և հետաքրքիր հարցերի համար:
Եվ, իհարկե, երախտապարտ ենք հրավիրված բոլոր խոսնակներին հիանալի ելույթների և ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի AgroTwin թիմի հետ սերտ համագործակցության համար․
Մահենդրա Բհանդարի, պրոֆեսոր և ծրագրի ղեկավար; Խոսե Լանդիվար, ավագ գիտաշխատող; Խուան Լանդիվար, կենտրոնի տնօրեն և պրոֆեսոր; Յուրի Քալիլ, պրոֆեսոր և խորհրդատվության մասնագետ, Շենոն Բեյքեր, ցորենի բուծման ծրագրի ղեկավար, ավագ գիտաշխատող; Ալեն Գասպարյան Ամիրխանյան, ՀԱՀ, Հակոբյան շրջակա միջավայրի կենտրոնի տնօրեն; Շուշանիկ Ասմարյան, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն/ՏՀՏ և հեռահար զոնդավորման բաժնի վարիչ։