Ստարտափ գաղափարի նորարարությունը. Արտադրել կիսավտոմատ կորիզահանման մեքենա նոր տեխնոլոգիայով՝ ծրանի և սալորի կորիզները հանելու համար.
AgriThon1-ի Ինկուբացիայի առաջին փուլի մասնակցության եւ ստարտափ գաղափարի մասին մանրամասները ներկայացնում է թիմի ղեկավար Հովհաննես Աղաբաբյանը։
AgriThon1-ի Ինկուբացիայի առաջին փուլի մասնակցություն
- Մասնակցելով AgriThon-ին մենք նոր կապեր ու նոր ընկերներ ձեռք բերեցինք։
- Մենթորներն ու դասընթացավարները մեզ ապահովեցին անհրաժեշտ գիտելիքներով եւ ունակություններով, ինչի շնորհիվ կատարելագործեցինք մեր նախագիծը։
Ստարտափ գաղափարը կոչված է լուծել հետևյալ խնդիրները.
- Մրգաչիր արտադրողները միրգը չորացնելուց առաջ կորիզները հեռացնում են ձեռքով։ Դա ժամանակատար եւ հոգնեցնող գործընթաց է։
- Գործարանում աշխատելու ժամանակ ես սկսեցի ուսումնասիրել համաշխարհային փորձը եւ, արդյունքում, ստեղծեցի 6 տեղանոց կորիզահան կիսաավտոմատ մեքենա։
- Ստեղծված սարքի առաջին օրինակը ապահովեց 80 կգ/ժ արտադրողականություն։
- Ներկայում սարքը կատարելագործման կարիք ունի։
- Կատարելագործվելուց հետո այս սարքավորումը կօգնի Հայաստանի փոքր ու միջին չրագործ ձեռնարկություններին ավելի արդյունավետ դարձնել արտադրական պրոցեսը։
- Նախագիծն իրականացնելու համար մեր թիմն ունի տարածքի եւ զոդման սարքավուրմների անհրաժեշտություն։
Ստարտափ նախագծի իրականացման փուլերը
- Արտադրական տարածքի եւ զոդման համար անհրաժեշտ սարքավորումների տեղադրման պարագայում մեզ կպահանջի երեք ամիս ժամանակ՝ կորիզահան կիսաավտոմատ մեքենայի արտադրություն կազմակերպելու համար։
Թիմի անդամներ՝ Հովհաննես Աղաբաբյան (թիմի ղեկավար), Սաթենիկ Ասլանյան, Վահագն Ալեքյան
Ստարտափի գործունեության հասցե` ք. Երևան
AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ/հարթակ է, որն իրականացնում է ICARE հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։
#AgriThon #AGRI_CAMP #ICARE #StartUP #USAID
2 մեկնաբանություն.
Barev cez inchpes masnakcenq unenq cragir
Հարգելի Ազնիվ
Շնորհակալություն հետաքրքրության համար։
Հայտադիմումների ընդունման փուլը ավարտվել է: Հետևեք AGRI CAMP-ի ֆեյսբուքյան և կայք էջերին նորություններին ծանոթանալու համար: