«Ջրային կարուսելների համակարգ». միջոցներ երաշտի դեմ

Ստարտափ գաղափարի նորարարությունը․  Ջրային կարուսելների նոր համակարգի ստեղծում, որի արդյունքում հողատարածքները կոռոգվեն՝ առանց գետի հունը փոխելու։

AgriThon1-ի Ինկուբացիայի առաջին փուլի մասնակցության եւ ստարտափ գաղափարի մասին մանրամասները ներկայացնում է թիմի ղեկավար Կորյուն Սումբուլյանը։

AgriThon1-ի Ինկուբացիայի առաջին փուլի մասնակցություն     

-Մեր առաջարկած տեխնոլոգիայով ոռոգումն ու ջրի վերադարձը դեպի հուն, AgriThon-ի շնորհիվ, ստացավ «Ջրային կարուսելների համակարգ» անվանումը:

- Հատկապես կարեւորում եմ մրցույթին մասնակցելու շնորհիվ ձեռքբերված նոր ծանոթությունները եւ նոր գաղափարները։

Ստարտափ գաղափարը կոչված է լուծել հետևյալ խնդիրները.  

-Երաշտները մեր հանրապետությունում հաճախ աղետալի վիճակներ են ստեղծում։ Ջրամբարների ջուրը բավարար է հողերի ոռոգման միայն մի մասի համար, իսկ սարալանջերին ու բարձրադիր գոտիներում դրա հնարավորությունը սահմանափակ է կամ լիովին բացակայում է։

- Ֆերմերների հետ զրուցելիս ես հաճախ եմ լսում, որ ոռոգման ջուրը նրանց չի բավարարում, ջրամբարներում կուտակված ջուրը քիչ է եւ, որ կուտակված ջրի զգալի մասը կորչում է ոռոգման ճանապարհին։

- Մի քանի տարի առաջ կարդացի ՌամՊումպեր հիդրո տարաների մասին, բայց չէի պատկերացնում, թե որտեղ կարելի է այն կիրառել: Երկար փնտրտուքից հետո հասկացա, որ հոսող ջրերի արագությունը ՀՀ-ում բարձր է, քանի որ դրանք հոսում են հիմնականում մեծ թեքություն ունեցող տարածքներում: Տեղումների դեպքում հողը չի հասցնում ներծծել ջուրը ու, մի քանի ժամից, անձրեւաջրերը, գետակ դարձած, արագ հոսում են՝ առանց հողի մեջ ներթափանցելու։ Մտածեցի, որ եթե կարողանանք ինչ-որ մեխանիզմով դանդաղեցնել գետի ջրի արագությունը, ապա գետի ջուրը միայն դրա հաշվին կավելանա մի քանի անգամ: Իսկ եթե կառուցվեն արգելապատնեշներ, ապա դրանք կդանդաղեցնեն ջրի հոսքը, կամ եթե ստեղծվեն զրոյական թեքությամբ հորիզոնական խրամուղիներ, ապա ջուրը դանդաղ կհոսի՝ ներծծվելով ու միավոր մակերեսի վրա մեծ ծավալի ջուր կուտակելով:

- ՌամՊումպեր հիդրո տարաները կարող են օգտագործվել սարալանջերը ոռոգելու ու ջուրը հետ դեպի հուն վերադարձնելու համար: Այդպիսով, մի քանի նման ցիկլից հետո, ջրի քանակը առուներում ու գետերում կավելանա մի քանի անգամ։

Ստարտափ նախագծի իրականացման ժամկետը

- Գաղափարի իրկանացման համար կպահանջվի մոտ մեկ տարի ժամանակ։

Թիմի անդամներ՝ Կորյուն Սումբուլյան (թիմի ղեկավար), Վարսենիկ Ջամալյան, Վահան Սումբուլյան, Սաթենիկ Ծառուկյան, Ստելլա Բադոյան

Ստարտափի գործունեության հասցե` Շիրակի Մարզ, գյուղ Բավրա

AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ/հարթակ է, որն իրականացնում է ICARE հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։

#AgriThon  #AGRI_CAMP #ICARE #StartUP #USAID

Ընտրացանկ
hyARM