SkyAgro Academy

Ստարտափ գաղափարի նորարարությունը. Ագրոպիլոտների ուսուցման դասընթացի ստեղծում։

AgriThon2-ի շրջանակում զրուցեցինք «SkyAgro Academy» ստարտափ նախագծի համակարգող՝ Էմին Մարտիրոսյան հետ:

AgriThon2-ի Ինկուբացիայի առաջին փուլի մասնակցություն            

  • ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի Ագրիթոնի ինկուբացիաներին մասնակցելով մենք ձեռք բերեցինք կարևոր պրակտիկ գիտելիքներ ու հմտություններ, ստեղծեցինք նոր հետաքրքիր կապեր, հասկացանք մեր թույլ և ուժեղ կողմերն ու բացթողումները, արգասաբեր համագործակցություն ունեցանք մենթորների հետ, որոնք մինչ օրս շարունակում են օգնել մեզ իրենց արժեքավոր խորհուրդներով։

Ստարտափ գաղափարը կոչված է լուծել հետևյալ խնդիրները.            

  • SkyAgro-ն արդեն իսկ 2 տարի է իրականացնում է դրոններով սրսկումներ։ Այդ ընթացքում հասկացել ենք, որ առավել արագ, էֆեկտիվ և ապահով աշխատելու համար հարկավոր են արհեստավարժ ագրոպիլոտներ։ AgriThon-ի թիմի հետ քննարկել ենք մեր տարբեր գաղափարները։ Այդպիսով, որոշեցինք ստեղծել ագրոպիլոտների ուսուցման SkyAgro Academy դպրոց/դասընթացների մոդուլներ, որին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են Հայաստանի գյուղատնտեսության զարգացմամբ և ցանկանում են ձեռք բերել այդ ոլորտում նոր ու պահանջված մասնագիտություն։

                           

  • Մեր SkyAgro Academy -ի շնորհիվ երկրում կունենանք որակյալ ագրոպիլոտներ, որոնց աշխատանքի արդյունքում չեն վնասվի ոչ բերքը, ոչ դրոնը, ինչը ներկայում հաճախ է պատահում։
  • Մեր դասընթացներ ավարտողներին կխրախուսենք կիրառել միմիայն օրգանական նյութեր։
  • Իսկ դասընթացն ավարտելուց հետո լավագույն ագրոպիլոտները կընդունվեն աշխատանքի՝ SkyAgro-ում։

Ստարտափ նախագծի իրականացման ժամկետը

  • SkyAgro Academy-ում նախատեսում ենք ունենալ նաև ուսուցողական տեսանյութեր։ Ուստի, կունենանք նաև մեր YouTube Channel-ը, ուր կտեղադրենք մեր վիդեոդասերը։

                                         

Թիմի անդամներ՝ Էմին Մարտիրոսյան (թիմի համակարգող), Արթուր Հակոբյան, Էլեն Ավետիսյան, Միհրան Սահակյան

Ստարտափի գործունեության հասցե` ք. Երևան

 

*AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ է, որն իրականացնում է ICARE-Armenia հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։

#AgriThon #AGRI_CAMP #ICARE #StartUP #USAID

Ընտրացանկ
hyARM