Ովքե՞ր են իրականացնում ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը
ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի ղեկավար Լուսինե Թադևոսյանն ունի ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ՝ հետազոտական և զարգացման նախագծերի կառավարման, բիզնես խորհրդատվության և դասավանդման ոլորտներում։
Ունի տնտեսագիտության մագիստրոսի աստիճան (ագրոբիզնեսի և շուկայաբանության որակավորմամբ)՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանից (ՀԱԱՀ)` ուսանելով Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում (ICARE/ATC)։ Տարիներ շարունակ հանդիսացել է Ֆիլադելֆիայի (ԱՄՆ) Ծրագրի կառավարման ինստիտուտի անդամ և Միացյալ թագավորության Խորհրդատվության ինստիտուտի փոխկապակցված անդամ։
Հետազոտական և զարգացման նախագծերի իր հարուստ փորձով հանդերձ, Լուսինեն նաև որակական և քանակական տվյալների վերլուծության, ռիսկերի գնահատման, արժեշղթայի վերլուծության և տեխնիկատնտեսական հիմնավորման հմուտ փորձագետ է: Մեծ փորձառություն ունի ագրոպարենային ոլորտում՝ միջազգային և տեղական կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող տարբեր ծրագրերում ունեցած իր անմիջական մասնակցության շնորհիվ։
ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի ղեկավարությունը ստանձնելուց առաջ, որպես ICARE հիմնադրամի հետազոտական մասի տնօրեն, համագործակցել է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ (GIZ, UNDP, FAO, World Bank)՝ նպաստելով երկրում գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը։ Մասնավորապես, Լուսինե Թադևոսյանի անմիջական մասնակցությամբ ու ղեկավարությամբ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորված «Հարակայուն ձկնաբուծարաններ՝ հանուն Հայաստանում ջրային ռեսուրսների պահպանման» (PEER) ծրագրի շրջանակում Հայաստանի ձկնաբուծարանների համար մշակվել և ներդրվել է արդյունավետ ջրօգտագործման օրինակելի մոդել, ինչպես նաև ՊԳԿ կողմից ֆինանսավորված «Գյուղատնտեսական ինտեգրված հետազոտություններ» (AGRISurvey) ծրագրի շրջանակում ՀՀ Վիճակագրական կոմիտեում ներդրվել է վիճակագրական տվյալների հավաքագրման միջազգային ստանդարտներով նոր համակարգ։
Լինելով մի շարք գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ, Լուսինե Թադևոսյանը նաև մասնակցել է միջազգային և տեղական գիտական տարբեր կոնֆերանսների՝ արժանանալով «Լավագույն գյուղատնտեսական հետազոտություն» և «Լավագույն պրեզենտացիա» մրցանակների։
Վահե Հարությունյան
Ֆինանսական և վարչական ղեկավար
ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի ֆինանսական և վարչական մենեջեր Վահե Հարությունյանն ունի ավելի քան 30 տարվա փորձ ֆինանսների և հաշվապահության ոլորտում, ունենալով մասնավոր և պետական կազմակերպությունների ֆինանսների կառավարման (ներառյալ բյուջետավորում և բյուջետային վերահսկողության մեխանիզմների ներդրում, ֆինանսական հաշվետվություններ և ներքին աուդիտ), ինչպես նաև ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համատեքստում համալիր հարկային և աշխատանքային օրենսդրության կառավարման որակավորում։
Երևանի Ժողովրդական Տնտեսության Ինստիտուտը գերազանցության դիպլոմով ավարտելուց հետո Վահե Հարությունյանը բարձրացրել է իր մասնագիտական որակավորումները USDA-ի ավարտական դպրոցում՝ Չիկագոյոյում և Նյու Օռլեանում, սովորելով Դաշնային հաշվապահություն, Դաշնային ֆինանսների բյուջետավորում և Դաշնային ֆինանսների կառավարում:
2005 թվականից ի վեր Վահե Հարությունը համագործակցում է ICARE հիմնադրամի հետ։ Մինչ այդ նա աշխատել է մի շարք տեղական և միջազգային կազմակերպություններում (ABA CEELI Inc. հայաստանյան ներկայացուցչություն, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատ, USDA-MAP, EMG, Վորլդ Վիժն և այլն) որպես գլխավոր հաշվապահ և ֆինանսական մենեջեր։
Շահեն Միրաքյան
Component Coordinator 2020-2023
Grant Manager May 2023- up to now
Շահեն Միրաքյանը ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրին միացել է 2020թ․-ի մայիսին որպես ծրագրի բաղադրիչի համակարգող։
Մինչ այդ ICARE հիմնադրամի «Կայուն ձկնորսություն՝ հանուն Հայաստանում ջրային ռեսուրսների հզորացման»
ծրագրում (PEER, USAID) աշխատել է որպես ավագ հետազոտող, ինչպես նաև որպես թրեյներ՝
«Գյուղատնտեսական կարիերայի իրազեկման արշավ Հայաստանի ընտրված մարզերի դպրոցականների համար և Դպրոցական սննդի ու սնուցման ծրագրի ազդեցության գնահատում` կապված գյուղատնտեսության ոլորտի
փորձնական ծրագրի հետ» ծրագրում (FAO): Բացի այդ Շահենն իրականացրել է փորձագիտական աշխատանքներ՝
ICARE-ի տարբեր նախագծերում։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (ICARE/ATC) շրջանավարտ Շահեն Միրաքյանը 2018 թ․-ի սեպտեմբերից ներգրավված է Հայաստանի գյուղատնտեսական դաշինքում որպես ICARE-ի ներկայացուցիչ։
2018թ․-ի նոյեմբերին ստացել է Ծրագրի կառավարում զարգացման մասնագիտների համար (PMD Pro) որակավորումը՝ AMPG International-ի կողմից։
Ագրարային ոլորտի մի շարք գիտական հոդվածների համահեղինակ է:
Ո՞րն է ծրագրում Ձեր պատասխանատվության շրջանակը։
- Բաղադրիչը, որի համար ես պատասխանատու եմ, բավականին ընդարձակ է։ Ծրագրի շրջանակում մենք կազմակերպում ենք տարբեր տեսակի վերապատրաստումներ՝ Հայաստանի մարզերի գյուղատնտեսական կոոպերատիվների ՓՄՁ-ների և ֆերմերների համար, ինչպես նաև տրամադրում ենք տեխնիկական աջակցություն՝ ծրագրի շահառուների ագրոբիզնեսների զարգացման կամ ընդլայնման նպատակով։
Ի՞նչն է նպաստում ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի հաջողությանը։
- Շատ կարևոր եմ համարում ԱԳՐԻ ՔԵՄՓ թիմի համախմբվածությունն ու թիմի անդամների նվիրվածությունը գործին։ Ուրախանում եմ, երբ թիմային քրտնաջան աշխատանքի շնորհիվ հաջողություններ ենք արձանագրում։ Լավագույն արդյունքները ստացվում են մեր թիմային աշխատանանքի շնորհիվ։
Ի՞նչ փոփոխություն կբերի ծրագիրը՝ շնորհիվ Ձեր ղեկավարած բաղադրիչի հաջող արդյունքների։
- Իմ կողմից համակարգվող բաղադրիչի գործունեությամբ մենք ձգտում ենք նպաստել ծրագրի շահառուներ հանդիսացող կոոպերատիվների անդամների, ՓՄՁ-ների ու ֆերմերների բիզնեսների հզորացմանը, արտադրողականության աճին և գյուղական ձեռնարկատիրության զարգացմանը: Ըստ նախատեսվածի՝ ծրագրի ընթացքում առնվազն 300 հոգի կմասնակցեն մեր կողմից կազմակերպված դասընթացներին՝ ընդլայնելով իրենց գիտելիքներն ու կարողությունները։ Մեր բաղադրիչի շրջանակում տրամադրված տեխնիկական աջակցութան ու համաֆինանսավորման շնորհիվ առնվազն 20 ագրոձեռներեցներ կկարողանան ամրապնդել ու ընդլայնել իրենց բիզնեսները։ Ծրագրի իրականացման այս կարճ ժամանակահատվածում մենք անում ենք հնրավորն ու անհնարինը՝ մեր նպաստը բերելու COVID-19-ից տուժած մեր երկրի տնտեսության վերականգնման գործին։
Narek Avetisyan
Innovation team lead
Tigranuhi Bayramyan
Procurment Manager
Ռուզաննա Մելյան
Հաղորդակցության խորհրդատու
Ռուզաննա Մելյանը միացել է ԱԳՐԻ ՔԵՄՓ թիմին 2020 թ․-ին որպես Հաղորդակցության խորհրդատու։
Ավարտելով Հայաստանի ամերիկյան համալսարանն ու ստանալով Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի որակավորում, Ռուզաննան փոխել է հեռուստալրագրողական կարիերան՝ իր գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները երկրի զարգացման ոլորտում կիրառելու նպատակով։
Այդպիսով, մինչև ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրին միանալը, Ռուզաննա Մելյանը ներգրավված է եղել Փախստականների գծով Նորվեգական խորհրդի, Համաշխարհային բանկի, Եվրախորհրդի և ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող տարբեր ծրագրերում որպես Հանրային կապերի խորհրդատու, Հանրային կրթության եւ Վարքագծի փոփոխության հաղորդակցության մասնագետ, Համայնքային զարգացման ծրագրերի ղեկավար։
Վերջին տարիներին Ռուզաննան ղեկավարել է Համայնքային մոբիլիզացիայի և Համայնքների զարգացման թիմերի գործունեությունը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող երկու տարբեր ծրագրերում: Ռուզաննայի նախաձեռնությամբ և նրա անմիջական ղեկավարությամբ նշված թիմերը մշակել են Համայնքի զարգացման և համայնքի մոբիլիզացման մոդել, որը տարբեր ծրագրերի կողմից հաջողությամբ կիրառվել է Հայաստանի ավելի քան 200 համայնքներում։
Մեծահասակների կրթության, համայնքային հաղորդակցության, հաղորդագրությունների մշակման և կարողությունների զարգացման մի շարք գրքերի համահեղինակ է։
2016 թվականին Ռուզաննան ավարտել է Erickson International-ի պրոֆեսիոնալ քոուչների սերտիֆիկացման ծրագիրը՝ արժանանալով Ոսկե վկայականի:
Լուսինե Հովհաննիսյան
Ծրագրի օգնական
Մինչև պատերազմը Լուսինե Հովհաննիսյանն ապրում էր Արցախի Քարինտակ գյուղում։ Լինելով Արցախի պետական համալսարանի շրջանավարտ ու Հայոց պատմության մագիստրոս, Լուսինեն աշխատում էր գյուղի դպրոցում որպես ուսուցիչ։
2020թ.-ի նոյեմբերից՝ գուղի անկումից հետո, Լուսինեն տեղափոխվեց Երևան ու միացավ ICARE-ին։
Ներկայում Լուսինեն աշխատում է ԱԳՐԻ ՔԵՄՓ-ում որպես Ծրագրի օգնական։
Ի՞նչ կասեք ICARE-ում եւ ԱԳՐԻ ՔԵՄՓ-ում Ձեր ներգրավվածության մասին:
- Իմ գիտելիքներն ու հմտություններն մեծապես ընդլայնվեցին ICARE-ում: Իսկ AGRI CAMP-ը նորանոր հեռանկարներ բացեց իմ առջև։ Այստեղ ես աճում եմ որպես անձ և դառնում ավելի հմուտ։ Ներկայում AGRI CAMP ծրագրի շրջանակում ես օգնում եմ կազմակերպել դասընթացներ Հայաստանի տարբեր մարզերում և համայնքներում, ու ինքս էլ մասնակցում եմ այդ դասընթացներին որպես ունկնդիր։ Բացի այդ, AGRI CAMP-ում ինձ օգնեցին ձեռք բերել նոր տեխնիկական հմտություններ և այժմ ես նաև աջակցում եմ իմ թիմակիցներին Ծրագրի կայքի հետ կապված տեխնիկական հարցերում:
Ի՞նչ փոփոխություն կբերի Ծրագիրը Ձեր աշխատանքի հաջող իրականացման շնորհիվ։
- ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը մշակել է արտադրողականության արդյունավետությանը և գյուղատնտեսական նորարարություններին կանանց հասանելիությանը նպաստող վերապատրաստման մի շարք մոդուլներ: Այդ մոդուլներով ացկացնվող դասընթացներին մենք աշխատում ենք ներգրավել ագրոձեռներեց կանանց, կին ֆերմերների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների: Մասնակցելով մեր դասընթացներին նրանք ծանոթանում են նորարարական գյուղատնտեսական մոտեցումներին ու նոր տեխնոլոգիաներին, որոնք նպաստում են բերքատվության բարձրացմանն ու բերքի որակի լավացմանը:
Հասմիկ Հայրապետյան
Capacity Building Manager 2020-2022
Հասմիկ Հայրապետյանը ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրին միացել է 2021թ․-ի մարտին որպես Կարողությունների զարգացման գծով ղեկավար։
2019 թվականին Հասմիկը ստացել է ագրոբիզնեսի մագիստրոսի որակավորում՝ Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնից (ICARE/ATC)։
2018-ից ի վեր՝ մինչև ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրին միանալը, նա ներգրավված է եղել որպես ավագ հետազոտող և հետազոտող՝ միջազգային կազմակերպությունների (IFC, FAO և UNDP) կողմից ֆինանսավորվող և ICARE-ի կողմից իրականացվող տարբեր ծրագրերում։ Ավելին, Հասմիկն իրականացրել է հայկական այգեգործական արտադրանքի մերձավորարևելյան շուկաների վերլուծություն, հանդես է եկել որպես դասընթացավար, փորձագետ, ինչպես նաև կարճաժամկետ ծրագրերի համակարգող։
Ներկայում՝ ICARE-ի ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում, Հասմիկ Հայրապետյանը համակարգում է ՀԱԱՀ-ի ուսանողների և աշխատակազմի/դասախոսական կազմի համար նախատեսված դասընթացների նախապատրաստման և անցկացման ընթացքը, ինչպես նաև ՀԱԱՀ ուսանողներին հետազոտական դրամաշնորհներ տրամադրելու գործընթացը։
Բացի այդ, Հասմիկն իր կազմակերպողական բացառիկ ունակություններով, վերլուծական և համակարգային ճկուն մտածողությամբ մեծապես նպաստում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած ամենատարբեր մարտահրավերների բարեհաջող հանգուցալուծմանը։
Ի՞նչ փոփոխություն կբերի Ծրագիրը՝ շնորհիվ Ձեր կատարած աշխատանքի։
- Իմ ղեկավարած բաղադրիչի գործողությունները միտված են գիտելիքների և փափուկ հմտությունների զարգացմանը՝ ՀԱԱՀ ուսանողների, շրջանավարտների, անձնակազմի, գյուղատնտեսությամբ հետաքրքրված երիտասարդների շրջանում: Մասնակցելով մեր դասընթացներին ու միջոցառումներին նրանք ծանոթանում են գյուղատնտեսական նորարարական մոտեցումներին, ստանում են ժամանակակից գիտելիքներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են շուկայի պահանջները բավարարելու համար։ Բացի այդ, գիտությամբ ու հետազոտությամբ հետաքրքրված ուսանողները՝ ստանալով հետազոտական դրամաշնորհներ և մասնագիտական ուղղորդում, փորձարարական հետազոտություն են իրականացնում և ձեռք են բերում անմիջական փորձ մասնագիտական ոլորտում, ինչը մեծապես նպաստում է որպես մասնագետ իրենց կայացման գործին։ Հավատացած եմ, որ մեր ներդրած ջանքերը կնպաստեն ագրո ոլորտում մեր երկրի գիտական ներուժի բացահայտմանն ու առաջխաղացմանը։
Ի՞նչն է հատկապես Ձեզ դուր գալիս ԱԳՐԻ ՔԵՄՓ-ում:
- Միանալով Ծրագրին, ես սկսեցի աշխատել երիտասարդ սերնդի հետ։ Գիտակցումը, որ նրանք հետաքրքրված են ինքնազարգացմամբ և ուսմամբ ինձ ավելի է մոտիվացնում և բարձրացնում է կատարածս աշխատանքի արժեքը։ Շատ եմ սիրում տեսնել ծրագրում ներգրավված ուսանողների և այլ շահառուների գոհունակություն արտահայտող դեմքերը։ Դա իմ կատարած աշխատանքի լավագույն գնահատականն եմ համարում։
Անահիտ Հայրապետյան
Գնումների և դրամաշնորհների ղեկավար
Անահիտ Հայրապետյանը ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրին միացել է 2021 թ․-ի մարտ ամսին որպես Գնումների և դրամաշնորհների ղեկավար։
Անահիտն ունի ավելի քան 7 տարվա աշխատանքային փորձ գնումների ոլորտում։
ՀԱԱՀ-ի և ICARE/ATC-ի շրջանավարտ է: Բացի այդ, Անահիտն ավարտել է Սալոնիկի ATEI-ը՝ Erasmus Mundus ծրագրով, և ստացել Բիզնեսի կառավարման մագիստրոսի դիպլոմ:
Իր կարիերան սկսելով որպես գործավար՝ մանրածախ խոշոր կազմակերպություններից մեկում, Անահիտը շատ արագ դարձել է Գնումների գծով պատասխանատու։
Ներկայում՝ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրում, Անահիտ Հայրապետյանը պատասխանատու է գնումների գործառնությունների և դրամաշնորհների կառավարման համար։ Տեխնիկական պայմանների մշակում, մրցակցային մրցույթների, ապրանքների ու ծառայությունների գնման նախապատրաստում, ապրանքների ու ծառայությունների մատակարարման պայմանագրերի պատրաստում և ստուգում՝ սրանք Գնումների և դրամաշնորհների ղեկավարի կողմից իրականացվող գործառնությունների մի մասն են միայն։ Անահիտը ստուգում է նաև դրամաշնորհների առաջարկները և օժանդակում թիմին դրամաշնորհներ տրամադրելիս, ինչպես նաև աջակցում է դրամաշնորհների շնորհառուներին՝ ծախսային հաշվետվություններ կազմելիս։
Բացի այդ, Անահիտն իր կազմակերպական ու հաղորդակցման գերազանց ունակություններով պատրաստակամորեն օգնում է իր բոլոր թիմակիցներին՝ ծրագրի նպատակները լավագույն կերպով իրականացնելու համար:
Ի՞նչն եք հատկապես կարևորում ձեր աշխատանքի մեջ։
- Սա շատ պատասխանատու և հետաքրքիր փորձ է ինձ համար: Այս պաշտոնում ամենահետաքրքիրը՝ բանակցություններն են: Գործի բերումով ես շփվում եմ տարբեր մարդկանց հետ և շատ եմ կարևորում այդ հարաբերումների որակը, քանի որ դրանից է կախված, թե ինչ արդյունք կստացվի: Ցանկացած գործարքի մեջ ես իմ սերն ու միտքն եմ ներդնում, որպեսզի ծրագրի համար լավագույն արդյունք ապահովեմ:
Ի՞նչն է նպաստում ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի հաջողությանը։
- Կարծում եմ՝ թիմային աշխատանքը։ Մեր թիմը փոքր է ու առանց մեկս մյուսին օգնելու դժվար կլիներ հասնել ծրագրով նախատեսված արդյունքներին։ Մեզնից յուրաքանչյուրն իրեն պատասխանատու է զգում ոչ միայն իր անմիջական գործունեության, այլև մյուսների կատարած աշխատանքի համար։ Բոլորս իրար ձեռք ենք մեկնում, հատկապես խոշոր միջոցառումներին նախապատրաստվելիս։
Դուք երկու փոքր զավակների մայր եք։ Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում համատեղել ընտանեկան հոգսն ու աշխատանքը։
- ԱԳՐԻ ՔԵՄՓ-ը իմ երկրորդ ընտանիքն է։ Ինձ դուր է գալիս թիմի անդամների համերաշխությունն ու յուրաքանչյուրի սրտացավ մոտեցումն աշխատանքին։ Երբ գործդ սիրով ես անում, դժվարությունները հեշտ են հաղթահարվում՝ այդ թվում նաև անձնական։
Ձեր թիմակիցների հավաստմամբ դուք, լինելով ակտիվ ու մարդամոտ անձնավորություն, նաև երգելու հիանալի ձիրք ունեք։ Ինչպե՞ս եք անցկացնում ձեր ազատ ժամանակը:
- Ազատ ժամանակը գերադասում եմ անցկացնել ընտանիքիս ու ընկերներիս հետ: Ցավոք, վերջերս տխրության առիթները շատ են, բայց ես չեմ վհատվում ու փորձում եմ այնպես անել, որ ինձ շրջապատող մարդիկ էլ չընկճվեն։
Աննա Հովհաննիսյան
AgriThon գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթի համակարգող
Աննա Հովհաննիսյանը ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրին միացել է 2021 թ․-ի օգոստոսին որպես AgriThon գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ մրցույթ/հարթակի համակարգող։
2016թ․-ին ստանալով Ագրոբիզնեսի մագիստրոսի աստիճան՝ Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանից և ավարտական վկայական՝ Տեխասի A&M համալսարանից (ICARE/ATC), Աննան աշխատել է միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ գործող տարբեր ծրագրերում, որպես ծրագրի համակարգող (Black See Project,) Մարքեթինգի և արժեքների շղթայի փորձագետ (M4M նախագիծ, CARD հիմնադրամ), Մոդելավորման փորձագետ («Կերի մատակարարման բարելավում հայկական կաթնամթերքի ոլորտում», CARD-FAO), հետազոտող (Գյուղատնտեսական մարդահամարի տվյալների տարածման մոնիտորինգ և գնահատում, CARD-ԱՄՆ ՄԶԳ) և այլն:
2014 թվականից սկսած նա մասնակցել է ավելի քան 60 տեղական և միջազգային նախագծերի երիտասարդության, սոցիալական կյանքի, արտադրանքի զարգացման, համայնքի ներգրավվածության վերաբերյալ նախաձեռնություններում:
Ներկայում Աննա Հովհաննիսյանը համակարգում է ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի AgriThon-ի բոլոր աշխատանքները։ AgriThon-ը կոչված է միավորել գյուղատնտեսության մասնագետների, կին ագրոձեռներեցների, ծրագրավորողների, ինժեներների և այլ մասնագետների՝ գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության և պահանջարկի խթանման ու նոր լուծումների հայտնաբերման նպատակով: Ստեղծագործ և խթանող մթնոլորտ ապահովող այս մրցույթ/հարթակը հնարավորություն է տալիս Հայաստանի տարբեր վայրերից ժամանած գյուղատնտնեսության ոլորտում նորարարական լուծումներ ունեցող թիմերին՝ մենթորների և փորձագետների ղեկավարությամբ, կատարելագործել իրենց գաղափարները: Առավել նորարարական, ստեղծագործական, արդյունավետ և կայուն արտադրանքներն ու ծառայությունները ստանում են ֆինանսավորում` զարգացման և խթանման համար:
ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի AgriThon-ի հետ զուգահեռ Աննան համակարգում է նաև գյուղատնտեսական ոլորտի այլ ծրագրեր` ինչպես ICAER-ում, այնպեսև այլ միջազգային կազմակերպություններում։
Ի՞նչն է հատկապես Ձեզ դուր գալիս ԱԳՐԻ ՔԵՄՓ-ում:
- Մեծ ոգևորությամբ եմ աշխատում նոր զարգացող գաափարների հետ։ Ուրախ եմ, որ միանալով ԱԳՐԻ ՔԵՄՓ թիմին, հնարավորություն ստացա մաս կազմել գյուղատնտնեսական նոր գաղափարների իրականացման գործում։ Սա այն ոլորտն է, որը Հայաստանի զարգացման համար առաջնայիններից է՝ ագրո ոլորտում նորարարությունների/ նորամուծությունների ներդրման և փորձարկման առումով։ Լինելով այս հրաշալի ծրագրի մի մասը, ես ինքս օրեցօր կատարելագործվում եմ՝ թե անձնային, թե՛ մասնագիտական հմտությունների բարելավման առումներով։
Ի՞նչ փոփոխություն կբերի ծրագիրը՝ շնորհիվ AgriThon-ում արձանագրված հաջողությունների:
- Հաջողություններն, իհարկե, հիմնականում թիմային են։ Ստացված արդյունքերից շահելու է մեր գյուղատնտեսությունն ու գիտությունը, և մենք մեր ներդրումն ենք ունենալու մասնագիտացված և ժամանակին համահունչ ագրո արդյունաբերության ու տնտեսության կառուցման մեջ։ AgriThon-ը ոչ միայն մրցույթ է, այլև յուրահատուկ հարթակ, որը միավորում է գյուղատնտեսության մասնագետների, ագրոձեռներեցների, ծրագրավորողների, ինժեներների և այլ մասնագետների: Մենք արդեն կարողացել ենք համոզվել, որ AgriThon-ը ապահովում է ստեղծագործ և խթանող մթնոլորտ, հնարավորություն տալով Հայաստանի տարբեր վայրերից ժամանած թիմերին՝ մենթորների և փորձագետների ղեկավարությամբ, կատարելագործել իրենց գաղափարները: Առավել նորարարական, ստեղծագործական, արդյունավետ և կայուն ստարտափ ծրագրերը ստանում են ֆինանսավորում՝ իրենց ստարտափ ծրագրերը տեղական ու միջազգային շուկաներ դուրս բերելու համար:

Aram Zakaryan
Capacity Building Manager Jul 2022- Jan 2023
I am text block. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.