Օդափոխման համակարգ

Ստարտափ գաղափարի նորարարությունը. Ֆերմերային ու ջերմոցային տնտեսությունների համար նախատեսված օդափոխման նոր համակարգ, որն արտամղում է ներսի տաք ու կեղտոտ օդը և՝ եղեգնից, ագրոպեռլիտից և կրաֆտ թղթից պատրաստված թաց վարագույրի միջոցով մաքրում ու խոնավեցնում է ներս թափանցող փոշոտ ու տաք օդը, միաժամանակ հովացնելով այն։.

Թիմն առաջարկում է օդափոխման նոր համակարգ, որի կարևոր մաս հանդիսացող վարագույրը պատրաստված է եղեգնից, ագրոպեռլիտից և կրաֆտ թղթից, որն ապահովում է բարձր էֆֆեկտիվություն և ունի շուկայականից զգալիորեն ավելի ցածր ինքնարժեք։

AgriThon2-ի շրջանակում զրուցեցինք «Օդափոխման համակարգ» ստարտափ նախագծի ղեկավար՝ Յուրի Սարգսյանի հետ:

AgriThon2-ի Ինկուբացիայի առաջին փուլի մասնակցություն          

  • Որպես ինժեներական գիտելիքներով օժտված բարձրակարգ մասնագետներ, մեր թիմի անդամները խորապես գիտակցում են մեր կողմից առաջարկվող լուծման կարևորությունը։ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի AgriThon2-ի Ինկուբացիայի առաջին փուլին մասնակցելով մենք հնարավորություն ստացանք էլ ավելի կատարելագործել մեր գաղափարը։ Այդ հարցում մեզ օգնեցին ծրագրում ընդգրկված հմուտ դասընթացավարներն ու մենթորները։ Մեծապես կարևորում ենք նաև այդ ընթացքում ձեռքբերված նոր ծանոթությունները, մյուս ստարտափ թիմերի հետ շփումը, մտքերի ու գիտելիքների փոխանակումը:

Ստարտափ գաղափարը կոչված է լուծել հետևյալ խնդիրները.         

  • Մինչ այժմ Հայաստանի տնտեսվարողներն իրենց ֆերմաների ու ջերմոցային տնտեսությունների ներսի կեղտոտ օդը հիմնականում փոխարինում են դրսի փոշոտ, տաք օդով՝ միջանցիկ քամու օգնությամբ, ինչն է՛լ ավելի է չորացնում ներսի օդը։
  • Ուսումնասիրելով շուկայում առկա չինական արտադրանքը և հաշվի առնելով մեր երկրի բնակլիմայական պայմանները, տեղանքն ու ռելիեֆը, մենք ստեղծեցինք օդափոխման, խոնավեցման ու հովացման նոր համակարգ՝ գյուղատնտեսական մթերքների որակի և արտադրական աճի խթանման նպատակով։
  • Մեր կողմից առաջարկովող նոր համակարգի օգնությամբ ներսի տաք ու կեղտոտ օդը արտամղվում է, իսկ մյուս կողմից՝ թաց վարագույրի միջոցով ներս թափանցող օդը մաքրվում, հովացվում ու խոնավեցվում է։
  • Որպես նորություն մենք առաջարկում ենք կիրառել եղեգնից, ագրոպեռլիտից և կրաֆտ թղթից պատրաստված վարագույր, որը կունենա շուկայականից զգալիորեն ավելի ցածր արժեք։ Մասնավորապես, համեմատած Չինաստանից ներկրված 150,000 ՀՀ դրամ արժողությամբ թղթյա վարագույրի հետ, մեր կողմից ստեղծված վարագույրի վաճառքի գինը կկազմի 50,000 ՀՀ դրամ։
  • Այդպիսով, մեր կողմից ստեղծված նոր օդափոխման համակարգն իր էֆեկտիվության շնորհիվ կնպաստի գյուղմթերքների աճին ու որակին և կունենա շատ ավելի ցածր ինքնարժեք։

Ստարտափ նախագծի իրականացման ժամկետը

  • Նոր օդափոխման համակարգի ինքնաշեն տարբերակն ունենալուց հետո մենք նախատեսում ենք սկսել համակարգի արտադրման մեքենայացման գործընթացը, որի համար անհրաժեշտ հաստոց-սարքավորումները կպատրաստենք մեր ուժերով։
  • Արտադրական պրոցեսի մինիմալ մեքենայացումն ապահովելուց հետո կփորձենք կատարելագործել մեր կողմից առաջարկվող տեխնոլոգիան, օգտագործելով վաճառքից առաջացած հասույթը։

 

 

Թիմի անդամներ՝ Յուրի Սարգսյան (թիմի համակարգող), Ալեքսանդր Գենջոյան, Լիանա Գենջոյան

Ստարտափի գործունեության հասցե՝ Հայաստանի Հանրապետություն

 

*AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ է, որն իրականացնում է ICARE-Armenia հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։

#AgriThon #AGRI_CAMP #ICARE #StartUP #USAID

Ընտրացանկ
hyARM