Ստարտափ նախագծի նորարարությունը
Թիմի կողմից առաջարկվող սերմերի ջրակլանիչ պատիճը այնպիսի օժանդակ գործառույթ ապահովող սարք է, որը կօգնի խնայել ջրային ռեսուրսները, ավելացնել գյուղմթերքի ծավալը և բարելավել արտադրանքի որակը։
Պատիճի հիմքում ընկած է ԱԿՎԱՍՈՐՍ կենսաքայքայվող աբսորբենտը: ԱԿՎԱՍՈՐՍ-ը ունիվերսալ ագրոհիդրոգել է, որն արտադրվում է Հայաստանում՝ www.ecotechnology.am ; https://www.facebook.com/aquasourcehydrogelarmenia Հանդիսանալով ջրի դարան, այն ունակ է կլանել ջուրը եւ ջրի մեջ լուծված սննդարար տարրերը, եւ ըստ բույսի պահանջի ապահովել այն ջրով ու սննդով՝ ցանկացած պահի եւ ցանկացած քանակությամբ:
ԱԿՎԱՍՈՐՍ-ը կանխում կամ նվազագույնի է հասցնում ջրի և պարարտանյութի կորուստները: 1 գր. ԱԿՎԱՍՈՐՍ-ը՝ կլանելով ու պահելով իր քաշը 400 անգամ գերազանցող ջուր, կրճատում է անհրաժեշտ ոռոգման ջրի քանակը, բարելավում է հողի ֆիզիկաքիմիական հատկությունները:
AgriThon1-ի շրջանակում զրուցեցինք «Սերմերի ջրակլանիչ պատիճներ՝ նոր սերնդի գյուղատնտեսության համար» նախագծի ղեկավար Նառա Կիրակոսյանի հետ.
Ստարտափ գաղափարի մասին
- Ներկայիս բնակլիմայական միջավայրում բույսերի ու հատկապես մշակաբույսերի առաջ նոր խնդիր է կանգնել. ծլել, աճել եւ առատ բերք ապահովել դեգրադացված հողերում՝ սակավ եւ վատորակ ջրի ու փոփոխված կլիմայի պայմաններում: Այս մարտահրավերներին դիմակայելու համար սերմերին անհրաժեշտ է հավելյալ օժանդակություն՝ ջուր կլանելու եւ պահելու, հիվանդություններին ու վնասատուներին դիմակայելու, հավելյալ սննդատարրերով ապահովելու համար:
- ԱԿՎԱՍՈՐՍ-ի շուկայահանման ընթացքում մենք հաճախ ենք շփվում ֆերմերների հետ՝ հասկանալու իրենց կարիքներն ու խնդիրները: Այդպես պարզեցինք, որ վերջին տարիներին ջրի պահանջարկի հետևանքով մշակաբույսերի կենսացիկլում ամենակրիտիկական փուլը թերեւս սերմի ծլելն է, հատկապես՝ անջրդի եւ աղակալված հողերի պայմաններում:
- Ֆերմերը կարող է մինչև 30%, իսկ որոշ անբարենպաստ տարիներին 50% սերմերի կորուստ ունենալ՝ ցածր ծլունակության, ոչ բավարար խոնավության, վնասատուների եւ հիվանդությունների պատճառով վնասվելու արդյունքում: Դա իր հերթին բացասական է անդրադառնում բերքատվության վրա: Այսպիսով, թիմն եկավ այն եզրակացության, որ կարիք կա ստեղծել հավելյալ հարմարավետության պայմաններ սերմերի համար՝ ապահովելով բավարար քանակությամբ ջուր, պաշտպանություն հիվանդություններից ու վնասատուներից եւ բավարար ծակոտկենություն՝ թթվածնի հոսքի համար:
- Մեր կողմից առաջարկվող սերմերի ջրակլանիչ պատիճները յուրоրինակ մինի ջերմոց են, որոնք ոչ միայն ապահովում են նշված բոլոր պայմանները, այլ նաև ապահովում են լրացուցիչ մեխանիկական, կենսաբանական, աղտոտված և աղակալված միջավայրից պաշտպանություն:
- Բացի այդ, ԱԿՎԱՍՈՐՍ-ի կլանող հատկությունների շնորհիվ պատիճը, որպես կրիչ, կարող է պարունակել օժանդակ սննդային եւ հակասնկային դեղամիջոցներ, որոնք բարերար են ազդում սերմերի ծլունակության վրա:
Ակնկալիքները
Թիմի անդամները հավատացած են, որ առաջարկվող լուծման շնորհիվ հնարավոր կդառնա նաեւ շրջանառության մեջ մտցնել դեգրադացված, գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողերը: Տվյալ գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ կլինի մինչեւ մեկ տարի ժամանակ:
Տվյալ գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ կլինի մինչեւ մեկ տարի ժամանակ:
AgriThon մրցույթի Ինկուբացիայի առաջին փուլի մասին
- Մասնակցելով AgriThon1-ի Ինկուբացիայի առաջին փուլին, մենք ծանոթացանք նոր մոտեցումների ու նոր գաղափարների հետ: Հնարավորություն ստացանք ավելի խորը վերլուծել ու հղկել մեր գաղափարը, ուրվագծեցինք մեր հետագա անելիքները, գնահատեցինք ռիսկերը, հստակեցրինք մեր նպատակը, ինչպես նաեւ ձեռք բերեցինք նոր գործընկերներ եւ ընդլայնեցինք մեր գործնական կապերը, - ասաց թիմի ղեկավարը:
Թիմի անդամներ՝ Նառա Կիրակոսյան (թիմի ղեկավար), Աշոտ Բաղդասարյան, Մուշեղ Ջրբաշյան, Նաիրե Երիցյան
Երևան, Կոտայքի մարզ, գ.Նոր Հաճն
AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ/հարթակ է, որն իրականացնում է ICARE հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։
#AgriThon1 #AGRI_CAMP #ICARE #StartUP