«Գյուղատնտեսության ոլորտում նորարարական լուծումների խթանում» դասընթաց կին ձեռներեցների և ֆերմերների համար

Սեպտեմբեր 14-17, 2021

 

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում, որը գործում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, տեղի ունեցավ «Գյուղատնտեսության ոլորտում նորարարական լուծումների կիրառման խթանում» 2-օրյա դասընթացը՝ ագրոձեռներեց եւ ֆերմեր կանանց համար: Սեպտեմբերի 14 -ին, 15 -ին այն անցկացվեց Կոտայքի մարզի Նոր Գեղիում, եւ սեպտեմբերի 16-ին,17-ին՝ Արագածոտն մարզի Աշնակ գյուղում։

Դասընթացին մասնակցեցին նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու գյուղատնտնեսությամբ հետաքրքրված գյուղի ակտիվ երիտասարդներ։ Վերջիններսինչպես պարզվեց, պարբերաբար մասնակցում են տարբեր մրցույթների եւ հանդես գալիս հետաքրքրքիր նախաձեռնություններով:

Մասնակիցները ծանոթացան անասնաբուծության ոլորտում գյուղատնտեսական նորարարություններին, ֆինանսական հիմունքներին եւ ներդրումների կառավարմանը, ինչպես նաեւ քննարկեցին հաղորդակցության եւ գործարար բանակցությունների դերը՝ գյուղատնտեսության ոլորտում նորարարական լուծումների կիրառման գործում, ինչպես նաեւ “Առաջնորդությունը եւ կանանց հզորացումը գյուղատնտեսության ոլորտում” եւ “Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը ՀՀ-ում” թեմաներին:

Թե՛ Նոր Գեղիում, թե՛ Աշնակում դասընթացներն ընթացան մասնակիցների ակտիվ ներգրավմամբ։ Մասնակիցների խանդավառությունը հնարավոր դարձավ մեծապես շնորհիվ ծրագրի փորձագետներ Լիլիթ Ասատրյանի, Դավիթ Թումասյանի, Արման Օհանյանի, Դավիթ Նավասարդյանի ջանքերի։

Ստացված արձագանքները վկայում են, որ այս 2-օրյա դասընթացներն իսկապես հաջող էին կազմակերպված: Հաճելի է, երբ մասնակիցներն անթաքույց ոգեւորությամբ խնդրում են նորից գալ ու նոր գիտելիքներ բերել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed

Ընտրացանկ
hyARM