«Ժամանակակից սննդագիտության և սննդամթերքի անվտանգության համակարգեր» թեմայով 4-օրյա ինտերակտիվ դասընթացի մեկնարկ

  • «Հինգ տարի ագրարային համալսարանում սովորելիս երազել եմ, որ նման ֆորմատով պարապմունքների մասնակցեմ։ Վերջապես երազանքս իրականացավ» (Մարիամ Մարդանյան, ՀԱԱՀ մագիստրատուրայի ուսանող)։
  • «Համավարակի պատճառով համալսարանական գործնական պարապմունքները, այցերը տուժել էին․ այս դասընթացը օգնեց որոշ չափով լրացնել այդ բացը» (Անահիտ Մանուկյան, ՀԱԱՀ ուսանող)։
  • «Դասընթացի ժամանակ սկսեցինք գիտակցել, որ ուտելիս չենք մտածում առողջության մասին, այն ինչ այդ երկուսը փոխկապակցված են» (Նանե Դանուղյան, ՀԱԱՀ ուսանող)։
  • «Երբ իմացա, որ դասընթացներն օրական վեց ժամ են տևելու, մտածեցի, որ կձանձրանամ։ Բայց, այնքան հետաքրքիր էր, որ չէի նկատում, թե ժամանակն ինչպես էր անցնում» (Էլյանորա Գևորգյան, ոլորտի երիտասարդ մասնագետ)։

Հուլիսի 6-9-ը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում անցկացվեց «Ժամանակակից սննդագիտության և սննդամթերքի անվտանգության համակարգեր» թեմայով ինտերակտիվ դասընթացը, որն առաջին իսկ օրվանից մասնակիցների կողմից որակվեց որպես «համով դասընթաց»։ Յուրաքանչյուր պարապմունքից հետո նրանք շտապում էին կիսել իրենց տպավորությունները։ Դրանցից մի քանիսը որոշեցինք հրապարակել՝ «համով դասընթացի» մասին ավելի լավ պատկերացում ստեղծելու համար։

Դասընթացի բոլոր օրերն իսկապես հագեցած էին։ Առաջին երեք օրվա դասախոսություններն ու գործնական պարապմունքներն անցան ICARE հիմնադրամի հյուրընկալ տանիքի տակ։ Այդ օրերին ICARE Armenia-ի @dreamlabyerevan համակարգչային լաբորատորիան վերածվել էր սննդի լաբորատորիայի։ Ստացված արձագանքները, որոնցից միայն մի մասն է տեղ գտել այս հոդվածում, ոչ միայն օգնում են պատկերացում կազմել դասընթացի վերաբերյալ, այլև վկայում են դասընթացավարներ՝ Դավիթ Պիպոյանի և Սերգեյ Չախմախչյանի բարձր պրոֆեսիոնալիզմի մասին։

Դասերից առաջ և հետո գիտելիքի գնահատման արդյունքները միանգամայն գոհացուցիչ էին։

Վերջին օրը մասնակիցներն այցելեցին չիր արտադրող կազմակերպություն, որն, ի դեպ, սկսել էր ՎՎՀԿԿ համակարգի ներդրման գարծընթացը։ Համակարգի համապատաասխանության հետ կապված «աուդիտորական» բնույթի հարցերը նույնպես ապացուցեցին, որ մասնակիցները յուրացրել են դասընթացից ստացած գիտելիքները։

Ընտրացանկ
hyARM