ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՀԻՄՆՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հունիսի 26-27, 2021

ՇՏԱՊԵ՛Ք ԴԻՄԵԼ

Ցանկալի է դասընթացի մասնակիցները լինեն ջերմատնային ոլորտի կառավարիչներ կամ աշխատակիցներ, ովքեր նպատակադրված են հիմնել կամ զարգացնել սեփական բիզնես՝ օգտվելով պետական ծրագրերից։

Մասնակցելու համար պետք է լրացնել դիմում-հայտ հետևյալ հղումով՝ https://forms.gle/31ZTJZVeu1VUqfHA9։ Դասընթացի մասնակցության հաստատումը կսատանաք էլ․ հասցեի կամ զանգի միջոցով։

Դասընթացի աշխատանքային լեզուն՝ հայերեն:

Առավելագույն մասնակցների թիվը՝ 15։

Բնութագիր

Մեկնարկում ենք ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի ևս մեկ դասընթաց՝ 3-րդ ենթանպատակի շրջանակում։ Դասընթացի նպատակն է զարգացնել ջերմատնային տնտեսության ոլորտի ՓՄՁ-ների և Ֆերմերների մասնագիտական կարողությունները և հմտությունները։

Մասնակիցները հնարավորություն կստանան իրենց կարողություններն ու հմտությունները զարգացնել հետևյալ ուղղություններով՝

  • ջերմատան հիմնադրման աշխատանքներ,
  • ջերմատնային միջավայրի կառավարում,
  • գրունտային և հիդրոպոնիկ ջերմատների շահագործման հիմունքներ,
  • ջերմատնային լոլիկի, վարունգի ու ելակի մշակության տեխնոլոգիաներ,
  • բույսերի պաշտպանություն։

Առավելություններ՝

  • Մասնակիցները հնարավորություն կստանան օգտվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրերից։

Դասընթացը կանցկացվի ICARE հիմնադրամում: Հասցե՝ Երևան, Տերյան 74:

Դասընթացի տևողությունը 2 օր է (հունիսի 26-27-ը), 7 ժամ օրական՝ սուրճի և ճաշի ընդմիջումներով։

Դասընթացն անվճար է և անցկացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։

Հայտերի ընդունումը՝ մինչև հունիսի 25-ը, ժամը 14:00։ Հայտերը ներկայացնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/31ZTJZVeu1VUqfHA9։ Դասընթացի մասնակցության հաստատումը կսատանաք էլ․ հասցեի կամ զանգի միջոցով։

Ընտրացանկ
hyARM