ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը հայտարարում է մրցույթ՝ գյուղատնտնեսությամբ զբաղվողների համար։ Մրցույթով ընտրված 20 լավագույն նախագծերին համաներդրմամբ կտրամադրվեն գյուղատնտեսական նշանակության մեքենաներ, սարքավորումներ, գործիքներ և այլն, առավելագույնը 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի սահմանում՝ շահառուի կողմից կատարված համաներդրման չափով։ Հայտերն ընդունվում են մինչև՝ 2021թ․ հոկտեմբերի 31-ը։

Հայտերը պետք է լրացնել հայերեն լեզվով՝ էլեկտրոնային տարբերակով։ Ձեռագիր լրացված և վերջնաժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն ընդունվում։

Ինչպե՞ս դիմել մրցույթին։

  1. Ծանոթացեք ծրագրի մանրամասներին` «Հետաքրքրության արտահայտման հրավերի» միջոցով։

Բեռնել՝ Հետաքրքրության արտահայտման հրավեր 

  1. Լրացրեք «Հայտադիմումի ձևը» հայերեն լեզվով և ուղարկեք հետևյալ էլ.փոստի հասցեով` info.agricamp@gmail.com, որից հետո կստանաք էլեկտրոնային նամակ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրից։

Բեռնել՝ Հայտադիմումի ձևը 

  1. Հայտը ներակայացնելուց 1 աշխատանքային օրվա ընթացքում ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրից պատասխան էլեկտրոնային նամակ չստանալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել (+374 93) 38 81 68 հեռախոսահամարով։

 

Menu
en_USEN