«Արդյունավետ գյուղատնտեսության վարում պարարտանյութերի և թունաքիմիկատների կիրառմամբ» թեմայով վերապատրաստում

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում սեպտեմբերի 15-ից 16-ը իրականացվելու է «Արդյունավետ գյուղատնտեսության վարում պարարտանյութերի և թունաքիմիկատների կիրառմամբ» թեմայով վերապատրաստում:
💚Դասընթացը նախատեսված է ակտիվ հողօգտագործող ֆերմերների և ձեռներեցների համար։
❗Վերապատրաստումը մասնակիցների համար ԱՆՎՃԱՐ է, որը ներառում է սննդի կազմակերպումն ու դասընթացների ծրագիրը։
☝️Ուշադրություն՝ նախապատվություն տրվելու է նրանց, ովքեր պատրաստվում են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերին, ինչպես նաև նախկինում ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի կողմից կազմակերպված դասընթացներին չմասնակցած անձանց, բայց գրանցումը բաց է բոլորի համար։
📄Վերապատրաստումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ից 16-ը ICARE հիմնադրամում (ք․ Երևան, Տերյան 74 հասցեում)։
‼ Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ։ Հայտ ներկայացնելու համար, խնդրում ենք լրացնել հետևյալ ձևը՝ https://forms.gle/JTaC9wEqDEQEwd9F6

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed

Menu
en_USEN