ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը հայտարարում է մրցույթ՝ գյուղատնտեսությամբ զբաղվողների համար։ Մրցույթով ընտրված 75 լավագույն նախագծերին համաներդրմամբ կտրամադրվի աջակցություն տեխնիկա/սարքավորումների տեսքով (գյուղատնտեսական նշանակության մեքենաներ, սարքավորումներ, գործիքներ և այլն)՝ շահառուի կողմից կատարված ներդրման չափով, սակայն ոչ ավելին քան 8 մլն ՀՀ դրամը։ Օրինակ, եթե ծրագրի օգնությամբ շահառուն ցանկանում է ձեռք բերել պահածոների լցոնման և փաթեթավորման հոսքագիծ, որի արժեքը 76 մլն ՀՀԴ է, ապա շահառուն պետք է կատարի առնվազն 76 մլն ՀՀԴ-ին համարժեք ներդրում:

Հայտերը պետք է լրացնել հայերեն լեզվով՝ էլեկտրոնային տարբերակով։ Ձեռագիր կամ թերի լրացված հայտադիմումները  չեն ընդունվելու։

 

Նպատակը

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը համաներդրումների միջոցով խթանում է Հայաստանում գյուղատնտեսական տնտեսությունների գործունեության ընդլայնումն ու զարգացումը՝ նպաստելով ագրոբիզնեսների արտադրողականության բարձրացմանը։

 

Ո՞վքեր կարող են մասնակցել․

  1. Գյուղատնտեսությամբ զբաղվող Ձեռնարկատերերը, Ֆերմերները, ինչպես նաև գյուղատնտեսական կոոպերատիվները և նրանց անդամները,
  2. Ովքեր իրենց ագրոբիզնեսի զարգացման համար պատրաստ են կատարել ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի կողմից ակնկալվող օժանդակությանը համարժեք համաներդրում՝ սեփական միջոցներից (հիմնական միջոցների ձեռքբերում, շինարարություն/վերանորոգում, ֆինանսական ներդրում, և այլն)։
  3. Նրանք ովքեր ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում կամ ԱՄՆ ՄԶԳ-ի հովանավորությամբ գործող այլ ծրագրերից չեն ստացել որևէ աջակցություն։
  4. Նրանք, ում ներկայացրած ծրագիրը կբերի իրենց ագրոբիզնեսի արտադրողականության աճին։
  5. Նրանք, ում ներկայացրած ծրագիրը դրական ազդեցություն կունենա տվյալ համայնքի վրա, ինչպես նաև կստեղծի լրացուցիչ աշխատատեղեր։
  6. Նրանք, ովքեր ունենք գյուղատնտեսության տվյալ բնագավառում փորձ։

 

Ծրագրի կողմից աջակցությունը չի կիրառվում հետևյալ սարքավորումների/գործունեության դեպքում.

– Շինարարություն/վերանորոգում,

– Հողամասի/շենքի գնում/վարձույթ,

– Արևային մարտկոցների գնում,

– Անօդաչու թռչող սարքերի ձեռքբերում,

– Օգտագործված սարքավորումների ձեռքբերում,

– Եղանակի կարգավորման սարքավորումների ձեռքբերում,

– Շինարարական բաղադրիչ ներառող համակարգերի տեղադրում (օրինակ՝ կաթիլային ոռոգման համակարգի տեղադրում, հակակարկտային համակարգի տեղադրում և այլն)

– Գյուղատնտեսական պաշարների (հումք, ներառյալ պարարտանյութեր, սերմեր և այլն) գնումներ.

– Կենսաբանական ակտիվների (կենդանիների, ծառերի) գնումներ։

 

Մասնակցի կողմից համաֆինանսավորում կարող է դիտարկվել մասնակցի կողմից ձեռք բերված լրացուցիչ սարք/սարքավորումները, գյուղատնտեսական տեխնիկան, ինչպես նաև ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրով չաջակցվող վերը նշված կետերը՝ բացի Հողամասի/շենքի գնում/վարձույթ կետից։

 

Ինչպե՞ս դիմել մրցույթին

1. Բեռնեք «Հայտադիմումի ձևը» (AGRI CAMP_Հայտադիմում_Անուն Ազգանուն.docx ֆայլը) և վերանվանեք այն Ձեր Անուն Ազգանունով։

Բեռնել՝ Հայտադիմումի ձևը

 

2. Լրացրեք «Հայտադիմումի ձևը» հայերեն լեզվով և ուղարկեք grants.agricamp@gmail.com էլ․հասցեին, նշելով նամակի թեման՝ «AGRI CAMP_Grants», որից հետո կստանաք էլեկտրոնային նամակ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրից։

3. Հայտը ներկայացնելուց 1 աշխատանքային օրվա ընթացքում ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրից պատասխան էլեկտրոնային նամակ չստանալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել (+374 91) 75 22 27 հեռախոսահամարով։

Լրացուցիչ հարցերի համար զանգահարել՝ (+374 91) 75 22 27 հեռախոսահամարով։

Menu
en_USEN