ԱԳՐԻ ՔԵՄՓ թիմը ուրախությամբ հայտարարում է ծրագրի շրջանակում կազմակերպվող հնգօրյա ճամբարային ֆորմատով Ամառային դպրոցների մեկնարկի մասին։
Ամառային դպրոցը նպատակ ունի բարձրացնել երիտասարդների շրջանում տեղեկատվության մակարդակը նորարար գյուղատնտեսության, ներառյալ ճշգրիտ և ավտոմատացված գյուղատնտեսության, շրջանաձև և գծային/ավանդական տնտեսության մոդելների կիրառման, սննդի կորուստների և թափոնների առաջացման պատճառների, կորուստների և թափոնների նվազեցման մեթոդների, ինչպես նաև դրանց միջազգային լավագույն գործելակերպի վերաբերյալ՝ տալով պրակտիկ հմտություններ, որոնք կարող են կիրառել իրենց և/կամ ընտանիքի ամդամների կողմից ծավալվող գյուղատնտեսական աշխատանքներում։ Ամառային դպրոցը լավագույն հնարավորություններից է լինելու ակտիվ երիտասարդների համար ընդլայնելու իրենց ծանոթությունների շրջանակը, ինչպես նաև զարգացնելու նորարար գյուղատնտեսության ոլորտում նրանց հմտությունները հետագա գործունեության զարգացման համար։
Ամառային դպրոցներին կարող են մասնակցել այն երիտասարդները, ովքեր․
սովորում են ՀՀ ուսումնական հաստատությունում (բուհեր, քոլեջներ, ուսումնարաններ և այլն), /խրախուսում ենք ՀԱԱՀ ուսանողների մասնակցությունը/
18-35 տարեկան են
իրենք և/կամ իրենց ընտանիքի անդամները ներգրաված են գյուղատնտեսական գործունեության մեջ
Ամառային դպրոցը մասնակիցների համար ԱՆՎՃԱՐ է, որը ներառում է տեղափոխում, սննդի կազմակերպում, հյուրանոց և դասընթացների ծրագիր։
Ամառային դպրոցը իրականանալու է 2 փուլերով և մեկ անձը կարող է մասնակցել միայն մեկ փուլին
ՓՈՒԼ 1
Ամիս ամսաթիվ։ Օգոստոսի 12-ից 16
Վայր։ «Ագրոճամբար» ուսումնական կենտրոնում («Զարթոնք» համալիր, Կոտայքի մարզ)/գիշերկացով
Թեմա։ Նորարարական գյուղատնտեսության գործելակերպեր (Ճշգրիտ գյուղատնտեսություն, ռոբոտների և դրոնների կիրառումը գյուղատնտեսության մեջ, ինտենսիվ գյուղատնտեսություն)
ՓՈՒԼ 2
Ամիս ամսաթիվ։ Օգոստոսի 19-ից 23
Վայր։ «Ագրոճամբար» ուսումնական կենտրոնում («Զարթոնք» համալիր, Կոտայքի մարզ)/գիշերկացով
Թեմա։ Կայուն և նորարար գյուղատնտեսություն, Շրջանաձև տնտեսության կիրառումը գյուղատնտեսության մեջ, սննդի կորուստների և թափոնների կայուն կառավարում
Ամառային դպրոցի երկու փուլերում իրականացվելիք դասընթացների ընթացքում լինելու են թեմատիկ քննարկումներ և հրավիրյալ փորձագետներ, ովքեր բացի տեսական գիտելիքների տրամադրումից, կկազմակերպեն նաև անհատական և թիմային աշխատանքներ: Իրականացվելու են փորձնական դասեր ագրո-նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ։ Երեկոյան ժամերին խարույկի շուրջ, քննարկումները իրականացնելու ենք ոլորտում հայտնի և լավագույն փորձով բանախոսների հետ, ովքեր կկիսվեն իենց փորձով։
Դասընթացը տեղի կունենա նորաբաց «Ագրոճամբար» ուսումնական կենտրոնում («Զարթոնք» համալիր, Կոտայքի մարզ) և կլինի գիշերակացով, բոլոր օրերին մասնակցելը պարտադիր է։
Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 1-ը, մասնակցության հայտ ներկայացնելու համար, խնդրում ենք լրացնել հետևյալ ձևը՝
https://docs.google.com/forms/d/1pPfseIog3f-t99o6BbC7PiDbx0VUhaf-Iu5pzVVNHu4/edit
2-րդ փուլի հայտադիմումների ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչև օգոստոսի 15-ը ժամը 20:00-ն։
Հայտը ներկայացնելուց 2 աշխատանքային օրվա ընթացքում ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի աշխատակիցներից պատասխան էլեկտրոնային նամակ չստանալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել (+374 77) 23 08 07 (Արամ) հեռախոսահամարով։
Հայտադիմումի հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել (+374 77) 23 08 07 հեռախոսահամարով կամ գրելով aramzaqaryan72@gmail.com էլ․ հասցեին:
Ամառային դպրոց իրականացվում է USAID-ի կողմից ֆինանսավորվող և ICARE կողմից իրականացվող AGRI CAMP ծրագրի շրջանակում։
5 Comments.
ed.simonyan1.y@gmail.com
Ես Դիանան եմ և սովորում եմ ԵՊՀ֊ի կենսաբանության ֆակուլտետում ։ Կարծում եմ այս ծրագրին մասնակցելը զիլ սկիզբ է նոր գիտելիքներ ձեռք բերելու համար։
Հարգելի Դիանա,
Շնորհակալ ենք մեկնաբանության և ծրագրով հետաքրքրվելու համար: Սիրով կսպասենք Ձեր հայտադիմումին:
Ողջույն,ինչպե՞ս կարող եմ գրանցվել
Հարգելի Լիլիթ,
Շնորհակալ ենք մեկնաբանության և ծրագրով հետաքրքրվելու համար: Սիրով կսպասենք Ձեր հայտադիմումին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Դիմում հայտի ձևը, որը կարող եք բեռնել կայքէջից։